Թուրքիան 9-րդն է անկիրթ երկրների ցանկում
ԹուրքիաԲրիտանական «Ipsos MORI» գործակալությունը ուսումնասիրել է աշխարհի 40 երկրների կրթվածության մակարդակը: Թուրքական «Diken.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին անցկացված հարցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 27.250 մարդ: Յուրաքանչյուր երկրից հարցմանը ներգրավվել է 500-ից 1.000 քաղաքացի:
Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ Թուրքիան կրթության ամենացածր մակարդակ ունեցող երկրների ցանկում 9-րդն է: Նշենք նաև, որ որևէ եվրոպական երկիր այս ցանկի առաջին տասնյակում տեղ չի գտել: