Տեսանյութ. Սահակաշվիլին վերադառնում է Ուկրաինա
VideoՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին ուղիղ եթերով հայտարարել է, որ պատրաստվում է սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալ:
«Ես պատրաստվում եմ վերադառնալ Ուկրաինա Լեհաստանի "Краковец"-ի անցակետով: Մեզ հետ կլինեն շատ լրագրողներ, պատգամավորներ և շարքային քաղաքացիներ: Ինձ կուղեկցեն ուկրաինացիներ, ովքեր ապրում են Լեհաստանում, նրանք բավականին շատ են: Ես շնորհակալ կլինեմ, եթե մարդիկ գան սահմանի մոտ»,- ասել է նա: