Չահաբեկե՛լ Մոսկվային
WorldԳերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ եթե Մոսկվայի հետ հարաբերություններում օգտագործվեն միայն ահաբեկման մեթոդները, դա կհանգեցնի լարվածության սաստկացման: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի՝ Rheinische Post թերթում հրապարակված հոդվածը:
Նախարարի խոսքով՝ «Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքին հակասող Ղրիմի բռնակցումը եւ Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրությունը մեծապես խարխլել են վստահությունը» երկրների միջեւ, իսկ այդ իրադարձություններին ՆԱՏՕ-ի արձագանքը ճիշտ է եղել:
«Բայց եթե մենք հետեւենք բացառապես ահաբեկման տրամաբանությանը, ապա մենք կնպաստենք էսկալացիային»,-համոզված է Գաբրիելը: Նրա կարծիքով՝ «չի կարելի ձեռքերը ծալած դիտել, թե ինչպես է եվրոպական անվտանգության ճարտարապետությունն սպառնում վերածվել լուծարված եւ չկատարվող պայմանագրերի ավերակների կույտի: «Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել սպառազինությունների վերահսկման ուղղությամբ: Դա օգուտ կբերի ինչպես Եվրոպային, այնպես էլ Ռուսաստանին»,-վստահ է քաղաքական գործիչը: