00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Կազմակերպված «ռեկետ»՝ միջին և փոքր բիզնեսի նկատմամբ

Բենզինի և նավթամթերքի շուկան Հայաստանում մշտապես գտնվում է վերահսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ այս ոլորտում կատարվում են ստուգումներ, վեր հանվում խախտումներ, որոնց համար էլ ընկերությունները ենթարկվում են տուգանքների:

Օրերս մամուլը գրեց, որ  նավթամթերքի շուկայում լայնածավալ ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների համար մոտ 37 տնտեսվարողների նկատմամբ վարչական ակտ է կազմվել:

Տուգանված ընկերությունների շարքում են բենզինի վաճառքով զբաղվող «Մաքսհուր», «Մաքսդալ», «Գայանե Իսպիրյան»,  «Ռան-օյլ», «Մուլտի ագրո», «Գրիգ բիզնես», «Գրանդ պետրոլիում» և տասնյակ այլ ընկերութուններ:

ԼՈւՐԵՐ.com-ը տուգանված ընկերություններից հետաքրքրվեց՝ ի՞նչ խախտումների համար են  տուգանվել և որքա՞ն է կազմում տուգանքի չափը:

Ընկերություններից մեկի տնօրենը մեզ  հետ զրույցում ասաց, որ իր ընկերության անունը թեև տուգանվածների շարքում է, սակայն ինքը հերքում է, որ տուգանվել են. «Մեզ մոտ եկել և ստուգումներ են իրականացրել: Մեզ մոտ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և որակական որևէ խախտում չի արձանագրվել, հետևաբար, որևէ տուգանքի մասին խոսք լինել չի կարող: Ես չգիտեմ, թե մեր ընկերության անունն ինչպես է հայտնվել այդ ցանկում»,-ասաց բենզին ներկրող և վաճառող ընկերության տնօրենը:

Մեզ հետ զրույցում մեկ այլ ընկերության տնօրեն, որի անունը նույնպես առկա է ցանկում, ասաց, որ թեև ստուգումներ են իրականացվել իր ընկերությունում և հայտնաբերվել են խախտումներ, սակայն ինքը համամիտ չէ դրանց հետ, քանի որ կարծում է, որ միտումնավոր կերպով փոքր և միջին բիզնեսով զբաղվողներին տուգանում են՝ պարզապես պետական բյուջեն լցնելու համար.«Սա կազմակերպված «ռեկետ» է միջին և փոքր բիզնեսի նկատմամբ: Գալիս՝ ինչ-որ սարքերով ստուգում են բենզինի որակը, հետո էլ ասում, որ չափանիշներին չի համապատասխանում և տուգանում են 50 հազար դրամով: Բայց չէ՞ որ ես նրանց ներկայացնում եմ օրենքով պահանջվող և ԵՏՄ կանոնադրության համապատասխան որակի սերտիֆիկատները, դրանցով ապացուցված է, որ բենզինի որակը համապատասխանում է չափանիշներին: Փաստորեն, իրենց  համար այդ սերտիֆիկատները հիմք չեն: Հիմք են ընդունում  միայն իրենց չգիտես ինչ-ինչ սարքերի փորձաքննության արդյունքերը, որոնց  վրա էլ ես եմ կասկածում: Վստահ եմ՝ սա, ընդամենը, միտումնավոր քայլ է, և նման տուգանքներով պարզապես բյուջե են լցնում»,-ասաց ընկերության տնօրենը:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են դատական կարգով վիճարկել հարցը, վերջինս պատասանեց. «Ես փաստաբանների վրա ավելի շատ փող պետք է ծախսեմ, քան այդ տուգանքի չափն է, բայց եթե նմանատիպ տուգանքները դառնան շարունակական և նորից կրկնվեն, բնականաբար, քայլերի կդիմեմ, քանի որ գումարից բացի տուժում է իմ ընկերության վարկանիշը»:  

Աղավնի Սուքիասյան

 

դիտվել է 1831 անգամ
Լրահոս
20 Հուն
Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում
Ամենադիտված