«Հայկական ժամանակ». Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի նոր պաշտոնակատարը տնտեսագետ է
Հայկական Մամուլ«Հայկական ժամանակը» թերթը գրում է․
«Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Շիրակի մարզպետի որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնում է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունին։
Գյումրիում պտտվող տեղեկություններով՝ Մեսրոպ Բզնունին նախկին ՀՅԴ-ական է, այժմ՝ անկուսակցական։ Մարզպետ Արթուր Խաչատրյանի այս որոշումը զարմացրել է մարզի բժիշկներին։
Նրանցից մի քանիսը նշեցին, որ Բզնունին ոլորտի հետ գրեթե կապ չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում