Էրդողանն ընդդեմ Մերկելի
TurkeyԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելն ու նրա կողմնակիցները Թուրքիայի թշնամիներն են:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, նա կոչ է արել Գերմանիայի թուրք քաղաքացիներին դեմ քվեարկել Մերկելին առաջիկա ընտրություններում:
«Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ հայրենակիցներին: Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ Դեմոկրատական և Կանաչների կուսակցությունները Թուրքիայի թշնամիներն են: Աջակցեք քաղաքական այն ուժերին, որոնք Թուրքիայի թշնամիները չեն»,-ասել է Էրդողանը: