Արոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում
ՍպորտՀայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնայնը նվաճեց Սենթ Լուիսի արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը:
Ավարտից երկու տուր առաջ արդեն Արոնյանը անհասանել դարձավ մյուս շախմատիստների համար:
Երկրորդ շրջանում Արոնյանը միավոր կիսեց Գարի Կասպարովի հետ, հաղթեց Յան Նեպոմնյաշչիին, Ֆաբիանո Կարուանային, Լե Կուանգ Լիեմին, Լենիեր Դոմինգեսին, պարտվեց Դավիդ Նավարային, մյուս պարտիաներում միավոր կիսեց:
Grand Chess Tour եզրափակիչ փուլը կկայանա Լոնդոնում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը: