00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Արայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին

Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր` գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին հետևելու և  ոլորտում իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ և այլ  համայնքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի բաժնից, Իգնատի Առաքելյանի առաջին կանգառը Գոռավան համայնքում էր, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել համայնքապետերի,  գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ:  Նրանք,  մասնավորապես, մտահոգություն են հայտնել ոռոգման ջրի սակավության վերաբերյալ, նշելով, որ  արդյունքում 550 հեկտար հողատարածքից մշակվում է ընդամենը 200 հեկտարը, մնացածը մնում է անմշակ: 

Որպես խնդրի ժամանակավոր լուծման տարբերակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մատնանշել է համայնքում խորքային պոմպի գործարկումը, որի տեղադրման առաջարկով կդիմեն ՀՀ կառավարություն: Նրա տեղեկացմամբ՝ ոռոգման խնդրի վերջնական կարգավորման նպատակով ընթացքի մեջ է ջրամբարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 3,5 տարի անց: Արսեն Հարությունյանը նաև նշել է, որ մինչև ջրամբարի կառուցումը ուսումնասիրվելու է խորքային հոր հորատելու տարբերակը, որով լուծում կտրվի առկա հարցին:

Նախարարի հետ զրույցում բարձրացվել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության հարցը: Այս առնչությամբ նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի շնորհիվ ժամանակակակից գյուղտեխնիկայի ծառայություններից կկարողանան օգտվել նաև փոքր և միջին տնտեսավարողները:

Երասխավան համայնքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել  է «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ում, որտեղ հիմնվելու են կեռասի, ծիրանի և խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով: Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները  կիրականացվեն  հաջորդ տարվա գարնանը: Առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը կսկսեն ստանալ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա: Այգին ամբողջությամբ պատված կլինի  հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաև հակաանձրևային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է  կաթիլային համակարգով, կներդրվի նաև  հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Նա վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն  կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա: 

«Վաղահաս և ուշահաս տարածքներում ինտենսիվ այգիների հիմնումը կարող է լինել շատ շահավետ, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը` երաշխավորված: Այդ նպատակով մենք 2018 թվականից կիրականացնենք նոր ծրագիր, որով մինչև 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով», - նշել է նախարարը` հավելելով, որ ծրագրին կկարողանան դիմել բոլոր ցանկացողները:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր հերթին տեղեկացրել է, որ մարզի համայնքներում արդեն տեղյակ են նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրի վերաբերյալ, և արդեն ցանկություն են հայտնել դիմել:

Լրագրողների հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշել է, որ ընթացիկ տարում մարզի հիմնական խնդիրը ոռոգման ջրի սակավությունն է, ինչը պայմանավորված է երաշտով և ջրի պաշարների անբավարար քանակով: Նախարարը հավելել է, որ հնարավորության դեպքում միջոցներ կձեռնարկվեն  խնդրի լուծման ուղղությամբ:

Այցի ընթացքում Սայաթ-Նովա համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  և «ԲԻԳԱՄԱ-ՖՐՈՒՏ» ՍՊԸ-ի տնօրեն Գալուստ Մարանդյանը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է ընկերությանը պատկանող ձկնաբուծարանում ներդնել ջրի խնայողության նորագույն տեխնոլոգիաներ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաև  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:

Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում  ձկնաբուծության ոլորտում ջրային պաշարների այլընտրանքային օգտագործման» ծրագրի շրջանակում:

«Ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք ստեղծել մի մոդել, որի հաջողության դեպքում այն հնարավոր կլինի ներդնել Արարատյան դաշտավայրի այլ ձկնաբուծարաններում ևս: Միջազգային փորձագետների հաշվարկներով` այս մոդելով ջրի օգտագործման ծավալները կնվազեն մոտ 75 տոկոսով, իսկ արտադրության ծավալները մի քանի անգամ կավելանան», - նշել է Գայանե Նասոյանը:

Ներկայացնելով ձկնաբուծարանի գործունեությունը` Գալուստ Մարանդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են իշխանի, կարմրախայտի, սիբիրյան թառափի և ոսկեփայլ իշխանի բուծմամբ և վաճառքով: Արտադրության ծավալները կազմում են մոտ 100-150 տոննա, արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի Վրաստան և Ռուսաստան:

Նա նաև շեշտել է, որ հայկական ձկնամթերքը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում` շնորհիվ որակական և համային բարձր հատկանիշերի:

 

 

դիտվել է 473 անգամ
Լրահոս
24 Հուն
Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տեսանյութ. չինուհին ջարդուփշուր է անում Ferrari-նՏասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Նման դեպքում կամ պետք է կործանվես, կամ մեկ քայլ անես. Արտակ Վարդանյանն անկեղծանում էԱրայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին Որտեղի՞ց Ադրբեջանին Bell 412 ռազմական ուղղաթիռներԳերմանիա-Շվեդիա. մեկնարկային կազմերը հայտնի են Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի էԻ՞նչ ճակատագիր է սպասվում Վարդան Հարությունյանի ընկերությանըՀայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի ՊԵԿ-ի նոր բացահայտումները. Լևոն Սարգսյանի «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ըՆեյմարը` իր արտասվելու մասին (տեսանյութ)Հարավային Կորեա-Մեքսիկա. մեկնարկային կազմերը հայտնի են Տեսանյութ․ հանուն զբոսաշրջիկների կին ոստիկաններին կիսատաբատներ են հագցրել Նոր կուսակցություն, որը պատրաստվում է հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններումԲելգիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսնայութ, լուսանկարներ)Անժելա Սարաֆյանից՝ Պրիյանկա Չոպրայի մոտԵթովպիայում հանրահավաքի ժամանակ պայթոյունի հետևանքով առնվազն 80 մարդ է վիրավորվելՍերժ Թանկյանը Հայաստանում է (ֆոտո)Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը (տեսանյութ)Daily Mail-ն անդրադարձել է Առինջ գյուղի ստորգետնյա քարանձավին (լուսանկարներ) Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց ՀայաստանԱրցախի Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի Մենք ոչ թե ծերացող, այլ արագ ծերացող ազգ ենք, և կենսաթոշակայինի բեռը շուտով մեծանալու է. տնտեսագետՓաշինյանը բացում է խաղաքարտերը «Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում վաղո՜ւց երկիշխանություն է». Անահիտ Բախշյան Ջերմուկը դարձյալ ընդվզել է․ Ամուլսարի հանքը չպետք է գործի (տեսանյութ)Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղելԱրմեն ՍարգսյանինՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը զենք-զինամթերք և հանդերձանք է հանձնել Բելգիա-Թունիս. մեկնարկային կազմերը հայտնի են Ինչու է ԱՄՆ-ն Ադրբեջանին ուղղաթիռների վաճառում. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին
Ամենադիտված