00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Արայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին

Լեգիտիմության ճգնաժամ՝ Հայաստանում

Խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական մթնոլորտն, անկասկած, Հայաստանի համար որևիցե կերպ շահեկան չես համարի: Ճիշտ է՝ դժվար թե հնարավոր լինի պնդել, թե ներկայիս վիճակը պայմանավորված է բացառապես անցյալում մնացած ընտրություններով, սակայն այն, որ դրանք ևս մեկ ավելորդ անգամ ջրի երես դուրս բերեցին մեր իրականությանը բնորոշ հիմնահենքային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ասենք՝ նույն գաղափարախոսական վակուումն ու քաղաքական համակարգի՝ խոշոր հաշվով միաբևեռությունն է, ուղղակի անվիճելի է:

Այն, թե ինչպիսի վտանգներով կարող է լեցուն լինել քաղաքական դաշտի փաստացի ամայացումն ու այն՝ մեկ կենտրոնից կառավարելի դարձնելը, որևիցե գաղափարախոսության բացակայությունը, կարծում ենք, հատկապես Հայաստանի պարագայում առավել քան տեսանելի է. այդ ամենը հանգեցրել է հասարակության պառակտմանն, ինչն էլ իր հերթին բացառում է երկրի համընդհանուր զարգացումն ու առաջընթացը, քանի որ առաջընթաց կարելի է գրանցել միմիայն հասարակության ակտիվ ջանքերի շնորհիվ. փաստացի մեկուսացված հասարակությունը չի կարող հիմք դառնալ երկրի զարգացման՝ սա դասագրքային պարզ ճշմարտություն է:

Այս ամենն իրականում նշանակում է, որ քանի դեռ քաղաքական դաշտն ապագաղափարայնացված է, քանի դեռ այստեղ եղանակ ստեղծողը փողն է, ու քանի դեռ ամենաբարձր մակարդակով չի կարևորվում գաղափարախոսության՝ հասարակությունը միավորելու կարևորագույն գործոնի դերը, իրավիճակը մնալու է նույնը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով նաև նույն իշխանությունների համար, քանի որ վերջինս այսօր գործնականում հայտնվել է դեմ առ դեմ աղքատ հասարակության հետ, որը պատասխաններ է ակնկալում իր ունեցած բազմաթիվ հարցերի՝ հարցեր, որոնց համոզիչ պատասխաններն իշխանությունները միանձնյա կերպով մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող հնչեցնել. ընդդիմադիր դաշտն այսօր ուղղակի ամայացած է, ինչն էլ իր հերթին բերում է անխուսափելի խնդիրների:

Այս իմաստով պետք է նկատել, որ «Միասնություն» համազգային շարժման նախանշած գաղափարական շեշտադրումներն իրոք որ համապատասխանում են ժամանակակից հրամայականներին. «Միասնություն»-ն, ըստ էության, առաջարկում է նոր սկիզբ ու նոր մոտեցումներ՝ կարևորելով նախևառաջ ազգային գաղափարական միասնությանը հասնելու ձգտումը: Իրականում ոչ ոք չի պնդում, որ երկրում իրական, շոշափելի փոփոխություններ գրանցելը կարող է դյուրին առաջադրանք լինել՝ հասկանալով երկրի առջև ծառացած մարտահրավերների ողջ բարդությունը: Մի կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ խնդիրները լուծելու ճանապարհին առանց հասարակական գիտակցված գաղափարական միասնականության, վերականգնված հավատի ու վստահության՝ հնարավոր չի լինելու սայլը տեղից շարժել: Ինչպես «Միասնության» ղեկավար Արման Վարդանյանն էր իր վերջին հարցազրույցում արդարացիորեն նկատել, Հայաստանում առկա է վստահության լուրջ ճգնաժամ, քաղաքական ուժերի հանդեպ անվստահության խնդիր, իսկ առանց վստահության՝ որևիցե լեգիտիմ պրոցես ի սկզբանե չի կարող ծավալվել:

Այն ներքին ու արտաքին մարտահրավերները, որոնք այսօր հատուկ են մեր իրականությանն ու որոնց առջև գտնվում է երկիրը, անհնար է լինելու հաղթահարել առանց ժողովրդի անմիջական մասնակցության: Այս իմաստով հարկավոր է նաև առանձնապես կարևորել ու ընդգծել ստեղծվող արտախորհրդարանական ընդդիմության դերը, որն էլ հենց դառնալու է ժողովրդի կենսական շահերի գլխավոր արտահայտիչն ու խոսափողը՝ ամենամոտը գտնվելով ժողովրդական ամենալայն զանգվածներին. սրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Մեկ բան հստակ է՝  խնդիրները հաղթահարելուց առաջ հարկավոր է լինելու նախ ժողովրդին ներգրավել դրանց լուծման գործում, լսել հասարակության կարծիքն ու գործնականում ապացուցել, որ ժողովուրդն է նախևառաջ տերն իր երկրի. միայնակ որևիցե խնդրի լուծման հասնել՝ անհնար է լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 1203 անգամ
Լրահոս
24 Հուն
Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տեսանյութ. չինուհին ջարդուփշուր է անում Ferrari-նՏասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Նման դեպքում կամ պետք է կործանվես, կամ մեկ քայլ անես. Արտակ Վարդանյանն անկեղծանում էԱրայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին Որտեղի՞ց Ադրբեջանին Bell 412 ռազմական ուղղաթիռներԳերմանիա-Շվեդիա. մեկնարկային կազմերը հայտնի են Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի էԻ՞նչ ճակատագիր է սպասվում Վարդան Հարությունյանի ընկերությանըՀայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի ՊԵԿ-ի նոր բացահայտումները. Լևոն Սարգսյանի «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ըՆեյմարը` իր արտասվելու մասին (տեսանյութ)Հարավային Կորեա-Մեքսիկա. մեկնարկային կազմերը հայտնի են Տեսանյութ․ հանուն զբոսաշրջիկների կին ոստիկաններին կիսատաբատներ են հագցրել Նոր կուսակցություն, որը պատրաստվում է հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններումԲելգիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսնայութ, լուսանկարներ)Անժելա Սարաֆյանից՝ Պրիյանկա Չոպրայի մոտԵթովպիայում հանրահավաքի ժամանակ պայթոյունի հետևանքով առնվազն 80 մարդ է վիրավորվելՍերժ Թանկյանը Հայաստանում է (ֆոտո)Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը (տեսանյութ)Daily Mail-ն անդրադարձել է Առինջ գյուղի ստորգետնյա քարանձավին (լուսանկարներ) Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց ՀայաստանԱրցախի Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի Մենք ոչ թե ծերացող, այլ արագ ծերացող ազգ ենք, և կենսաթոշակայինի բեռը շուտով մեծանալու է. տնտեսագետՓաշինյանը բացում է խաղաքարտերը «Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում վաղո՜ւց երկիշխանություն է». Անահիտ Բախշյան Ջերմուկը դարձյալ ընդվզել է․ Ամուլսարի հանքը չպետք է գործի (տեսանյութ)Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղելԱրմեն ՍարգսյանինՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը զենք-զինամթերք և հանդերձանք է հանձնել Բելգիա-Թունիս. մեկնարկային կազմերը հայտնի են Ինչու է ԱՄՆ-ն Ադրբեջանին ուղղաթիռների վաճառում. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին
Ամենադիտված