Թուրքիան մոտ ապագայում չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Սեբաստիան Կուրց
ԱշխարհԱվստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ քանի դեռ Էրդողանը վարում է նման միապետական քաղաքականություն՝ Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը:
Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը բռնապետական է, նման ղեկավարություն ունեցող երկիրը չի կարող անդամակցել Եվրամիությանը նույնիսկ 2023-ին»,- ասել է Կուրցը:
«Էրդողանը բացահայտ ցուցադրում է բռնապետական հատկանիշներ: Քննադատությունների, այլախոհների, փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքն անընդունելի է»,- հավելել է Ավստրիայի արտգործնախարարը: