Արտակարգ դեպք՝ 16-ամյա աղջիկը ծննդաբերել է
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Երեկ՝ օգոստոսի 24-ին, ծննդատներից մեկից զանգահարել են Տարածքային Ոստիկանության բաժին և հայտնել, որ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում իրենց ծննդատանը 16-ամյա աղջիկը երեխա է ծննդաբերել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան հղիացնելու մեջ որոնվում է Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Գրիգորյանը, ով աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր տանը: Տարածքային Ոստիկանությունը ձեռնակում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, իսկ փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում