Մոսկվա-Վլադիկավկազ ինքնաթիռում ուղևոր է մահացել
Чрезвычайный случайՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվա-Վլադիկավկազ թռիչքի ժամանակ ուղևոր է մահացել, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Օգոստոսի 27-ին, առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվա-Վլադիկավկազ չվերթի ժամանակ` ուղևորներից մեկի առողջության կտրուկ վատթարացման պատճառով: Մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը, կինը մահացել է», - ասվում է զեկույցում:
Քննիչները պարզում են դեպքի մանրամասները: