Ֆինլանդիան մտադիր է Ռուսաստանի սահմանի մոտ 64 կործանիչ տեղակայել Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք. Իշխան Սաղաթելյան Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում ՔՊ խմբակցության պատգամավորներն Արարատ Միրզոյանի հետ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր «Դիմադրություն» շարժման երթն ավարտվեց Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմաքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել Կարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա, որոնումները շարունակվում են 70–ամյա տիկինը նամակ և իր ՀՅԴ–ական պապից ժառանգած 14 ոսկին ուղարկել է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին Զելենսկու պահանջները գործնականում իրագործելի չեն. ԶԼՄ 

«Դոմինո»-ից հայտնի դերասանուհին՝ իր անձնական կյանքի, արտաքինի և սիրելի զբաղմունքների մասին

Հասարակություն

Սաթեն Ղազարյանը հանրությանն առավել հայտնի է «Դոմինո» սիթքոմում մարմնավորած Էմմայի կերպարով։ Այս տարիների ընթացքում նրա կերպարը տպավորվել է հեռուստադիտողների մոտ և սիրվել նրանց կողմից։

Ի դեպ, սիթքոմի 5-րդ եթերաշրջանը կսկսվի հոկտեմբեր ամսից, իսկ սիթքոմն ու Սաթեն Ղազարյանի մարմնավորած կերպարը կունենան նոր ու հետաքրքիր զարգացումներ։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը սիրված դերասանուհի, մոդել Սաթեն Ղազարյանի հետ խոսել է նրա հետաքրքրությունների, կերտած կերպարի մասին, ինչպես նաև հետաքրքրվել անձնական կյանքով։ 

-Սաթեն, ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ։ 

-Աշխատում եմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձկվող «Դոմինո» նախագծում։ Առաջարկների դեպքում հանդես ես գալիս նաև որպես մոդել։ Խաղացել եմ թատրոնում՝ կոմերցիոն ներկայացումներում: Եթե լինի այնպիսի առաջարկ, որը հետաքրքրի ինձ, ապա կխաղամ նաև թատրոնում, քանի որ այն ինձ ապրեցնում է։ 

Ի՞նչ ընդհանրություններ կան «Դոմինո» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարի և Ձեր միջև։ Որքանո՞վ է Էմման նման Ձեզ։

Էմման ընդհանրապես նման չի ինձ, մենք տարբեր ենք։ Սակայն ինձ թվում է՝ ես կարողացել եմ ճիշտ կերտել կերպարը, ապրեցնել և կյանք տալ նրան։ Հաճախ մարդիկ ինձ տեսնելով, հիշում են Էմմային, ընդհանրացնում են նրա հետ, ինձ երևի թե հաջողվել է ստեղծել կերպար, որը տպավորվել է։

Հաճախ դերասանին նույնացնում են կերպարի հետ։ Մտավախություն չունե՞ք հանրության մեջ հիշվել հենց այս կերպարով։

Միանշանակ նույնացնում են։ Մինչ «Դոմինո»-ում նկարահանվելը՝ խաղացել եմ սկեչերում, թատրոնում։ Սակայն, քանի որ հեռուստադիտողն ինձ երկար ժամանակ տեսել է Էմմայի կերպարում, ինձ հիշում են հենց այդ անունով։ Գիտե՞ք, պետք է ասեմ, որ դա ինձ դուր է գալիս, դա նշանակում է՝ այդ աղջկան կարողացել եմ ստեղծել։ 

Ինձ համար շատ կարևոր է կերպարը ճիշտ կերտելը, հանդիսատեսի կողմից ճիշտ ընկալվելն ու ընդունվելը։ Իսկ կերպարի մեջ մնալու մտավախություն չունեմ, քանի որ դերասանը ճկուն է ու պետք է կարողանա տարբեր կերպարներ մարմնավորել, ստեղծել։ Համոզված եմ՝ կգա ուրիշ կերպար՝ նոր բնավորությամբ, տեսակով, հեռուստադիտողի կողմից կճանաչվեմ, կսիրվեմ, կընդունվեմ նաև այդ կերպարներով։

«Դոմինո» սիթքոմում նկարահանվելու առաջարկն ընդունելիս մտավախություն չունեի՞ք, որ հանրությանը հայտնի դառնալով հումարային ժանրի նախագծով, գուցե հետագայում հանդրսատեսի կողմից ճիշտ չընկալվեք լուրջ կերպարներ մարմնավորելիս։

Կարծում եմ՝ դա կախված է դերասանից։ Նա պետք է կարողանա հանդիսատեսին համոզել, կերպարը մտցնել յուրաքանչյուրի տուն, ընտանիք։ Դերասանն արվեստագետ է և պետք է կարողանա արհեստավարժ մոտեցում ցուցաբերել նման դեպքերում՝ ճիշտ ընկալվելու համար։

Հանրությունը հետաքրքրված է հայտնի մարդկանց անձնական կյանքով։ Ձեր անձնական կյանքում ի՞նչ է կատարվում։ Արդյո՞ք Սաթեն Ղազարյանի սիրտը զբաղված է։

Իմ կյանքի միակ տղամարդը շունս է՝ Չիպոլինոն։ Կինը մենակ ապրել չի կարող, կնոջը տղամարդ է պետք և հակառակը։ Այս պահին ես մենակ եմ, բայց միայնակ չեմ, որովհետև ունեմ հրաշք ընկերներ, սիրուն ընտանիք։ Ճիշտ է՝ բացը զգացվում է, սակայն նա, ով լինի իմ կողքին, պետք է իմը լինի։ Իր հետ ես ինձ հանգիստ պետք է զգամ։ Ես կարծում եմ՝ մարդիկ իրար գտնում են բնազդով, այսինքն՝ միմյանց պետք է զգալ և գտնել հոտով։

Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։

Շատ հետաքրքիր ծրագրեր ունեմ՝ բիզնեսի հետ կապված, բայց դեռևս չեմ ցանկանում խոսել դրանց մասին։ Ինձ դեպի այդ միտքը տարավ յոգան, որով տարված եմ։

Գեղեցիկ և արտահայտիչ արտաքին ունեցող կանանց հաճախ վերագրում են բազմաթիվ վիրահատություններ։ Դուք էլ բացառություն չեք։ Երբևէ դիմե՞լ եք պլաստիկ վիրաբույժի օգնությանը:

Ես որևէ վիրահատության չեմ ենթարկվել։ Հաճախ հարցնում են՝ շրթունքներս վիրահատա՞ծ են, թե՞ ոչ։ Ասեմ, որ շրթունքներս թե՛ պլաստիկ, թե՛ կոսմետիկ որևէ միջամտության չեն ենթարվել։ Գեղեցիկ և խնամված արտաքին ունենալուն նպաստում է յոգան, ճիշտ սնվելը, սպորտով զբաղվելը։

Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։

Ամռան ամիսներին գրեթե ամեն օր այցելել եմ լողավազան, քանի որ պաշտում եմ արևը։ Ամռան ամիսներին, եթե չեմ աշխատում, պարտադիր երեք հատ գիրք եմ կարդում և ընթերցանությամբ սիրում եմ զբաղվել հենց լողավազանում։ Գիրքն ավարտելուց հետո՝ պարտադիր վերլուծականներ եմ կարդում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ճիշտ ըմբռնեցի գրականությունը, թե՝ ոչ։ 

Այս ամռանը հնարավորություն ունեցա նաև այցելելու Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, որտեղ մինչ այս չէի եղել և ինձ համար հրաշք վայրերի բացահայտումներ արեցի։

Շնիկիս հետ եմ շատ ժամանակ անցկացնում և կարելի է ասել՝ ամառս նվիրել եմ իրեն։ Համացանցով անգամ շնիկների տերերի հետ եմ ծանոթացել, հանդիպել ենք, մեր շնիկներին ենք ծանոթացրել, ուզում եմ, որ ինքն ավելի շատ շփվի շնիկների հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆինլանդիան մտադիր է Ռուսաստանի սահմանի մոտ 64 կործանիչ տեղակայելԵրկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք. Իշխան Սաղաթելյան Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում ՔՊ խմբակցության պատգամավորներն Արարատ Միրզոյանի հետ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր «Դիմադրություն» շարժման երթն ավարտվեց Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմաքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվելԿարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա, որոնումները շարունակվում են70–ամյա տիկինը նամակ և իր ՀՅԴ–ական պապից ժառանգած 14 ոսկին ուղարկել է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին Զելենսկու պահանջները գործնականում իրագործելի չեն. ԶԼՄՀարկատուների հաշվին խնայողություններ արած Վահե Ղալումյանի ճոխ ձեռքբերումըՎիկտորյա Սահակյանը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժումը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Ընդդիմության լիդերները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանին (տեսանյութ) Պուտինը չեղարկել է զինվորական պայմանագիր կնքելու տարիքային շեմը Փաշինյանն ու թիմակիցները «ջրել» են հանրությանը խոստացած մեգա նախագծերըՈստիկանները պարզել են Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) ԻՔՄ-ն հայտնել է, թե քանի մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել․ Aravot.am Եկել է ջրբաժանի պահը․ հունիսի 3-ը լինելու է նրանց քաղաքական գերեզմանը. Իշխան ՍաղաթելյանԿադիրովը սպառնացել է ԼեհաստանինԱլիևը հորս և Սերժ Սարգսյանի նկատմամբ բարդույթ ունի, դրա համար էլ իրենց անունն է տալիս. Լևոն Քոչարյան Սա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքին. Գայա ԱրզումանյանՏղաներ, մենք կանք՝ ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամու․ Լիդա մայրիկ Ծնկածը պետք է հեռանա․ իրավունք չունի կանգուն ազգին ղեկավարել․ Արմեն Ռուստամյան Հարությունյանի և Իդալգոյի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին Վարանդայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրաՈչ մեկին թույլ չենք տալու խլել քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան Միասնական աղոթք Ֆրանսիայի հրապարակում՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը Ռուսները զանգվածաբար սկսել են ընկերություններ բացել ԹուրքիայումՍեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, ամեն գնով արդարացումները միայն թուլացնում են մեր պետականությունը. Թաթոյան «Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է»․ Սոֆի Մխեյան (լուսանկար) Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքին Բելլա Հադիդը ներկայացել է «մերկ» զգեստով (լուսանկարներ)«Ձեր քթից բրելու ենք». Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով սոցնախարարության աշխատակցին հեռացրել են աշխատանքից Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում․ ուղիղ միացում Փրկարարները ձորից դուրս են բերել դի Մեր նպատակներից մեկն է՝ խթանել առողջ ապերալակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակն Ուկրաինայում «Ինտեր»-ը «Ռոմա»-ին հայտնել է Մխիթարյանի հետ բանավոր պայմանավորվածության մասին «Հուսո առագաստ»-ը սկսել է նավարկությունը դեպի բաց ծովԱդրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը «Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ». Գայանե Մելքոմ Մելքոմյան Հանրահավաք Ստեփանակերտում` հանուն Արցախի․ ուղիղ Ինչպես պատերազմում, այնպես էլ հիմա Ադրբեջանի կողքին ենք. ԷրդողանԱվտովթար՝ Գեղարքունիքում․ ընտանիքի 5 անդամները հիվանդանոցում ենՄայիսի 28–ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրն է և Հայոց պատմության շրջադարձային էջը. «Հայաստան» դաշինքՀՅԴ-ական Իգոր Սարգսյանին Սարդարապատից բերման են ենթարկել Փաշինյանի ներկայությամբ «Նիկոլ դավաճան» գոռալու համար
Ամենադիտված