Տղամարդը չի էլ նկատում, որ հարևանությամբ շնաձուկ է (տեսանյութ)
VideoԱՄՆ բնակիչը, ում մեքենան կանգնեցրել էր ոստիկանությունը, փորձել է թաքնվել ոստիկաններից և ժայռից նետվել է ջուրը: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը որոշ ժամանակ օվկիանոսում լողացել է շնաձկան հարևանությամբ: Այս մասին գրում է charlotteobserver.com-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը կանգնեցրել էր Քինգսբերիի մեքենան՝ այնտեղ կասկածելի իր նկատելով: Ոստիկանությունը խնդրել է ղեկին գտնվող Քինգսբերիին դուրս գալ, իսկ վերջինս մեքենայից դուրս գալուց հետո փախուստի է դիմել: