Եթե Ադրբեջանի բանակն ավելի հզոր լիներ, վաղուց Երևան էին մտել. Վովա Վարդանով (տեսանյութ). 1in.am
ВидеоGlobal Firepower ընկերության՝ աշխարհի ամենաուժեղ բանակների վերաբերյալ ուսումնասիրությունը ազատամարտիկ Վովա Վարդանովը իրականությանը մոտ չի համարում: «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում ազատամարտիկը ասաց, որ այն ինչ-որ ուժերի պատվերի արդյունք է՝ նաև մեր հասարկության վրա ազեցություն գործելու համար: Ըստ նրա՝անգրագիտության դրսևումներ կան:
Հիշեցնենք, որ ըստ այդ հետազոտության՝ աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում Իրանը զբաղեցրել է 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 93-րդ տեղը:
«Տեղերը շատ հետաքրքիր է ստացվում, մեզանից առաջ է նույնիսկ Վրաստանը, դեռ սրանից երկու տարի առաջ նման երկիրը պաշտպանեց միայն իր մայրաքաղաքը Թբիլիսին, միչև ՆԱՏՕ-ի ուժերը չեկան օգնության ու ինքը վարկանիշով ավելի առաջ է, քան մերը: Դա աբսուրդ է»,-նշեց նա:
Ըստ նրա՝ այն, որ Ադեբեջանը ավելի զինված է, քան մենք դա նորություն չի, բայց դա չի նշանակում, որ ավելի ուժեղ բանակ ունեն, քան մենք: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ էլ պարզ դարձավ, թե հակառակորդը ինչպիսի բանակ ունի:
«800 հեկտար կորուստ ունեցանք մենք, իրենք ձեռք բերեցին 20-30 հեկտար դիրքերի տարածք և ունեցան մարդկային այդքան կորուստ, սպեցնազի 1/3 մասը գրեթե ոչնչացավ, ավիացիայի կորուստներ ունեցան: Հիմա էլ կփորձի հրթիռներով, անօդաչու սարքերով գործողություններ անել, բայց համապատասխան պատասխան կտանք: Վարկանիշային աղյուսակը օբյեկտիվ չէ, հիմնված է միայն բաց աղբյուրների հիման վրա: Եթե Ադրբեջանը ավելի հզոր լիներ վաղուց կմտներ Երևան, ինչի էդքան բարեխիղճ կամ պացիֆիստ են, որ չմտեն: Կարճ ասած հետազոտությանը ուշադրություն դարձնել պետք չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: