00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՀայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԼուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱրգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters

Սերժ Սարգսյանն` «Ազգային համաձայնության» վարչապե՞տ

«Ազգային համաձայնության» համակարգ Հայաստանում նոր է ձևավորվում: Դա Սերժ Սարգսյանի՝ այսպես կոչված, նոր քաղաքական հայտն է, գաղափարախոսությունը: Սարգսյանի համակարգը բավականին ճկուն և նվազ գաղափարայնացված է և, ըստ էության, ոչ թե աշխարհին հակադրվող կոնտր համակարգ է, այլ մի գործիք, որը պետք է մի քանի նախագծերով, օրինակ՝ «Ազգ-բանակ»՝ լեգիտիմություն հաղորդի Սերժ Սարգսյանի նոր իշխանությանը: Ընդ որում՝ Սարգսյանն ակնհայտորեն օգտվում է հայաստանյան քաղաքական դաշտում իրական ընդդիմության բացակայությունից:
 
Ինչ խոսք, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան հազիվ թե հնարավոր լինի անցկացնել «Ազգային համաձայնության» տեղ: Սերժ Սարգսյանն այս պահին խնդիր ունի ցույց տալու, որ այդ ազգային համաձայնության կառավարությունը բնավ էլ միայն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն, այլ այն իր մեջ կարող է ներառել քաղաքական ուժերի շատ ավելի լայն սպեկտր: Նախագահը ձգտում է ապացուցել, որ իր վերահսկողության տակ կարող է պահել նաև ընդդիմությանը:
 
Այդ նպատակով նախագահը «Ազգային համաձայնության» կառավարության մեջ ամեն կերպ փորձելու է ներառել Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքը: Օրինակ՝ փոխվարչապետներից մեկի պաշտոնը 2018-ից հետո կարող է վստահվել հենց այս ուժին: Սակայն այստեղ էլ ի հայտ է գալիս քաղաքական ամբիցիաների բախման խնդիրը՝ Գագիկ Ծառուկյանը դժվար թե համակերպվի երկրորդ ջութակի դերի հետ և նախագահի այս ծրագիրը՝ առնվազն «Ծառուկյան» դաշինքի մասով՝ դժվար կլինի իրագործել: Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժը՝ ԵԼՔ-ը նույնպես չի տեղավորվում նախագահի «Ազգային համաձայնության» կառավարություն կոչվող պրոյեկտում, թեկուզ միայն այն պատճառով, որ արտաքին քաղաքական հարցերում խոր տարաձայնություններ ունեն, ամեն դեպքում՝ դաշինքի կուսակցություններից «Հանրապետություն»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը դեմ են Եվրասիական տնտեսական միությանը և հակված են եվրաինտեգրմանը, իսկ ներքաղաքական խմորումներում ԵԼՔ-ը զբաղված է վարչապետ Կարեն Կարապետյանին սիրաշահելով՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթացում գլխավոր խաղադրույքը կատարելով հենց վերջինիս վրա:
 
Ստացվում է, որ խորհրդարանում առկա ընդդիմադիր ուժերը ինչ-ինչ պատճառներով չեն տեղավորվում Սարգսյանի «Ազգային համաձայնության» կառավարության պրոյեկտում: Ներքաղաքական ընթացիկ իրավիճակը կարելի է թերեւս բնորոշել «որոշակի անորոշություն» բառակապակցությամբ: Ընդդիմադիր դաշտը Հայաստանում, փաստորեն, անկարող է առայժմ որևէ մրցունակ մոդել հակադրել այն մոդելին, որ արդեն տասնամյակ է, ինչ հանրությանը պարտադրում է իշխող համակարգը: Հենց այստեղ է, որ կարող է ի հայտ գալ արտախորհրդարանական ընդդիմության պահանջը, որը, ի դեպ՝ արդեն իսկ ձևավորված է հանրության լայն շերտերի կողմից: Հետևաբար, «Ազգային համաձայնության» կառավարությանը իրապես ազգային դիմագիծ հաղորդելու համար, Սերժ Սարգսյանը կամա թե ակամա՝ ստիպված կլինի համագործակցել հենց այդ ուժերի հետ: ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ 2018-ից հետո շարունակվելու է կոալիցիոն կառավարության գործունեությունը: Ձևաչափը կպահպանվի, սակայն հարց է՝ արդյոք ՀՀԿ կպահպանի՞ կոալիցիայի ներկայիս կազմը, հաշվի առնելով հենց «Ազգային համաձայնության»՝ կառավարության տեսլականը: Չի կարելի բացառել, որ հենց արտախորհրդարանական ուժերը, եթե վերջիններս իհարկե ձևավորվեն, հետագայում մաս կկազմեն նոր կոալիցիոն «Ազգային համաձայնության» կառավարությանը, դրանով իսկ լեգիտիմություն հաղորդելով վերջինիս: Այսպես թե այնպես՝ կառավարման նոր համակարգում Սերժ Սարգսյանն իր անձնական ազդեցությունը կարող է պահել իշխանության ապակենտրոնացման և ուժի տարբեր կենտրոններ ձևավորելու ճանապարհով: Այդ բարդ համակարգում նա կատարելու է կայունության երաշխավորի և արբիտրի անփոխարինելի դերը:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 2078 անգամ
Լրահոս
23 Հուն
Facebook սոցցանցը սկսել է սեփական տպագիր ամսագիրը հրատարակել Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՆիկոլ Փաշինյանը հագել է հեղափոխության շորերը (լուսանկար) Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըՄենք պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Սերբիա-Շվեյցարիա` 1:2 (տեսայութ)Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ում է երկրպագում ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունումԿրակոց մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում (տեսանյութ)Շմայսի նկարը` իր տան հյուրասրահում. օրվա կադրը` ԱԱԾ-ի տեսանյութից Ինչո՞ւ Գուրգեն Եղիազարյանը վկայություն չտվեց հոկտեմբերի 27-ի գործովԿորած երեխայի որոնումներն այս պահին ընթանում են Աբովյան քաղաքում Ճամբարակ համայնքում նախորդ տարվա համեմատ գարանանցանն ավելացել է մոտ 700 հեկտարով Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար «Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Հունգարիայից Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Արմեն Սարգսյանն Ալան Դանքընին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան «Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը թաղել էր Այգեկ գյուղում, հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին (տեսանյութ) ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը Սերժ Սարգսյանի մտերիմի դեմ քրեական գործ է հարուցվելԱրգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Անցորդները հանել են վարորդին խճաքարի կույտից (լուսանկարներ, տեսանյութ) Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Երևանում ջրհեղեղ է (տեսանյութ)Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Օդեսայի մարզպետի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի ռազմական կցորդին Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱԱԾ հատուկ օպերացիան՝ «վստրեչի» կամրջի հարևանությամբ (տեսանյութ)Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Մեսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականիցֆավորիտը ես չեմ, այլ Ֆեդերերը. Ջոկովիչ Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters Ընդհանուր սիրո պակաս կա Նկարիչների միությունում ու նկարիչների մեջ. Աշոտ ԹադևոսյանԱնժելա Սարաֆյանը մասնակցել է բարեգործական ակցիայի (լուսանկար) Maitre Gims-ը երգել է «Մի գնա» երգը՝ Նիցցայի կենտրոնում (տեսանյութ) Նոր իշխանությունների գլխավոր զենքը. ի՞նչ խնդիր է լուծում իրավապահ համակարգըՏեսանյութ․ քահանան մկրտության ժամանակ ապտակում է լացող երեխային Քաղծառայողը դիմել է ՄԻԵԴ՝ տարիներ շարունակ աշխատանքային հետապնդումների ենթարկվելու պատճառովԱշխարհի առաջնություն. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ) Samsung Galaxy Note9-ի նոր լուսանկարները արդեն համացանցում են (լուսանկարներ) Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ
Ամենադիտված