00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՀայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԼուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱրգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters

Ոսկի՞, թե՞ կյանք. կառավարությունը թև ու թիկունք կանգնեց «Լիդիան Արմենիա»-ին

Կառավարությունն այսօրվա նիստում երեք տարի ժամկետով հետաձգեց «Լիդիան Արմենիա» ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այս որոշմամբ՝ գործադիրի՝ օգոստոսի 10-ին տրված արտոնություններն ընդլայնվում են՝ 23.4 մլրդ դրամից դառնալով մոտ 27.7 մլրդ դրամ:
  
«Ամուլսար» ոսկու հանքը շահագործում է Lydian International Ltd բրիտանական ընկերությունը, ավելի ճիշտ` Lydian Armenia դուստր կառույցը։ Բնապահպանները բազմիցս են ահազանգել կառավարությանը, որ այս հանքի շահագործումը կստեղծի բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ և կհասցնի լուրջ տնտեսական վնաս: Ամուլսարի ծրագրի տարածքում են գտնվում 3 գյուղական համայնքներ՝ Սարավանը, Գնդեվազը և Գորայքը, որոնք գտնվում են հանքավայրից 5 կմ և 9 կմ հեռավորության վրա: Հանքի շահագործումը կատարվելու է ցիանային մեթոդով: Ցիանային տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում արգելվում են: Որոշ երկրներում թույլ են տալիս բնակավայրերից միայն 30 կմ հեռավորության վրա, իսկ Ամուլսարի դեպքում՝ հանքավայրը 500 մետր է հեռու Արփա գետից, 9 կմ՝ Գնդեվազից: Սա կարծես թե այնքան էլ չի մտահոգում կառավարությանը, հակառակ պարագայում՝ դժվար թե հարկային արտոնություններ շնորհվեին Ջերմուկի ջրային պաշարները ցիանիդով թունավորել պատրաստվող ընկերությանը:
 
Կառավարությունը նաև քաջատեղյակ է, որ տարածքում ուրանային պաշարներ կան, որոնք հանքի բաց եղանակով շահագործման դեպքում վտանգավոր են դառնում մարդկանց առողջության համար: Սակայն էկոլոգիական աղետը միակ վտանգը չէ, որ ի հայտ է գալու նման որոշման և հանքի շահագործման արդյունքում: Կառավարությունը փաստորեն խթանում է սոցիալական անհավասարությունը համայնքներում, քանի որ կառավարության հովանու ներքո հանքը շահագործող միջազգային կազմակերպությունը իր հայեցողությամբ փոխհատուցում է ոմանց, իսկ մյուսներին՝ ոչ: Արդյունքում՝ ստեղծվում է անհավասար սոցիալական պատկեր և համայնքի մասնատում, ինչն էլ արդյունքում հնարավորություն է տալիս պաշտոնյաներին և նաև հանքը շահագործող կազմակերպությանը՝ հայտարարել, թե իբր բնակիչների մի փոքր մասն է միայն դեմ հանքի շահագործմանը: Կառավարությունը, սակայն, ոչ միայն խուսափում է ավելի երկարաժամկետ ծրագրեր մշակել Հայաստանի բնականոն զարգացման համար, այլև վտանգում է արդեն իսկ եղածը՝ Գնդեվազի և հարակից մյուս համայնքների գյուղատնտեսական պոտենցիալը, ինչով էլ զրկում է տեղացիներին՝ սեփական կյանքի համար վաստակելու այլընտրանքային միջոցներից:
 
Այո՛, նախատեսվում է, որ հանքի շինարարության փուլում կապահովվի մոտ 1500 աշխատատեղ, և 700 աշխատատեղ կապահովվի ծրագրի իրականացման ողջ ընթացքում: Բայց թե ինչ կլինի 10 տարի անց, հայտնի չէ: Ժամանակավոր աշխատատեղերի փակվելուց հետո արդյո՞ք գործ չենք ունենալու թունավորված տարածքի հետ, որտեղ աճեցրած ծիրանը անպիտան կլինի, մարդիկ հիվանդություններ ձեռք կբերեն, իսկ Ջերմուկում հանգստացողներ այլեւս չեն լինի:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 1556 անգամ
Լրահոս
23 Հուն
Facebook սոցցանցը սկսել է սեփական տպագիր ամսագիրը հրատարակել Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՆիկոլ Փաշինյանը հագել է հեղափոխության շորերը (լուսանկար) Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըՄենք պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Սերբիա-Շվեյցարիա` 1:2 (տեսայութ)Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ում է երկրպագում ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունումԿրակոց մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում (տեսանյութ)Շմայսի նկարը` իր տան հյուրասրահում. օրվա կադրը` ԱԱԾ-ի տեսանյութից Ինչո՞ւ Գուրգեն Եղիազարյանը վկայություն չտվեց հոկտեմբերի 27-ի գործովԿորած երեխայի որոնումներն այս պահին ընթանում են Աբովյան քաղաքում Ճամբարակ համայնքում նախորդ տարվա համեմատ գարանանցանն ավելացել է մոտ 700 հեկտարով Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար «Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Հունգարիայից Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Արմեն Սարգսյանն Ալան Դանքընին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան «Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը թաղել էր Այգեկ գյուղում, հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին (տեսանյութ) ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը Սերժ Սարգսյանի մտերիմի դեմ քրեական գործ է հարուցվելԱրգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Անցորդները հանել են վարորդին խճաքարի կույտից (լուսանկարներ, տեսանյութ) Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Երևանում ջրհեղեղ է (տեսանյութ)Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Օդեսայի մարզպետի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի ռազմական կցորդին Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱԱԾ հատուկ օպերացիան՝ «վստրեչի» կամրջի հարևանությամբ (տեսանյութ)Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Մեսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականիցֆավորիտը ես չեմ, այլ Ֆեդերերը. Ջոկովիչ Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters Ընդհանուր սիրո պակաս կա Նկարիչների միությունում ու նկարիչների մեջ. Աշոտ ԹադևոսյանԱնժելա Սարաֆյանը մասնակցել է բարեգործական ակցիայի (լուսանկար) Maitre Gims-ը երգել է «Մի գնա» երգը՝ Նիցցայի կենտրոնում (տեսանյութ) Նոր իշխանությունների գլխավոր զենքը. ի՞նչ խնդիր է լուծում իրավապահ համակարգըՏեսանյութ․ քահանան մկրտության ժամանակ ապտակում է լացող երեխային Քաղծառայողը դիմել է ՄԻԵԴ՝ տարիներ շարունակ աշխատանքային հետապնդումների ենթարկվելու պատճառովԱշխարհի առաջնություն. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ) Samsung Galaxy Note9-ի նոր լուսանկարները արդեն համացանցում են (լուսանկարներ) Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ
Ամենադիտված