Ֆլորենտիոն Պերեսը՝ Մեսսիին ձեռք բերելու հնարավորության մասին
Սպորտ«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտիոն Պերեսը խոսել է Լիոնել Մեսսիին ձեռք բերելու հնարավոր տարբերակի մասին, նշելով, որ հիմա արդեն ուշ է նման քայլ անելու համար:
«Մադրիդյան թիմում իմ ղեկավարման առաջին փուլում հնարավոր էր՝ նման բան լիներ, սակայն ես դա չէի պլանավորել: Այդ ժամանակ դեռևս ոչ ոք չգիտեր Մեսսիի պես ֆուտբոլիստի մասին:
Դա 2000-ական թվականներն էին, և մենք այդ ժամանակ հետաքրքրված էինք այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք էին Զիդանը, Ֆիգուն, Ռոնալդոն, Բեքհեմը և Օուենը, որոնց արդյունքում ձեռք բերեցինք:
Բայց հիմա Մեսսիին ձեռք բերելու փորձ չեմ անի, քանի որ նա ամբողջությամբ ինտեգրվել է «Բարսելոնա»-ում»,-Պերեսի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը: