ԵԱՀԿ ԽՎ–ն առաջիկա նստաշրջաններում քննարկում/բանավեճեր կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:
ԱՊԱ–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Բաքու այցելած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը: «Վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որտեղ քննարկվում են ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները:
ԵԱՀԿ–ն ունի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ում միջոցով էլ կազմակերպությունը հակամարտությունը պահում է իր ուշադրության կենտրոնում»,– ասել է Մուտոնենը՝ հավանական համարելով իր հաջորդ այցի ժամանակ շփման գիծ այցելելու հնարավորությունը: