00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Վահան Մարտիրոսյանն արշա՞վ է սկսել Տիգրան Սարգսյանի բիզնեսի դեմ

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն անցկացրել է Զվարթնոց օդանավակայան-Երեւան N 201 երթուղու մրցույթը: Այս երթուղին, հիշեցնենք, նոր է եւ բացվեց այն ժամանակ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնաբերեց, որ օդանավակայանից մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ հասարակական փոխադրամիջոց, փաստացի, գոյություն չունի։ Եվ «ռազմավարական» նշանակության այս խնդիրը լուծելու հույսով որոշվեց, որ պետք է Երեւան-«Զվարթնոց» եւ հակառակ ուղղությամբ քաղաքակիրթ ավտոբուսային երթուղի ունենանք։ Սույն թվականի հունիսին տրվեց երթուղու մեկնարկը, եւ պիլոտային ծրագրով շահագործողը եղավ «Էլիտ բաս» ընկերությունը։ Թե ինչու որոշվեց առանց մրցույթի հենց «Էլիտ բաս»-ին վստահել այս երթուղին, այդպես էլ տրամաբանական բացատրություն չտրվեց, միայն նշեցին, որ առայժմ պիլոտային տարբերակով է գործարկվում այս երթուղին, շուտով մրցույթ կանցկացվի, ով ուզում է՝ թող գա-մասնակցի։ Մրցույթը կայացավ, եւ հաղթողն էլ միակ մասնակիցն էր՝ դարձյալ «Էլիտ բաս»-ը։ Ստացվում է՝ ընկերությունն ինքն իր հետ մրցեց, ինքն իրեն հաղթեց: Հասկանալի չէ անգամ, որն է լինելու քաղաքացու օգուտն այս կասկածելի որոշման արդյունքում, սակայն մի բան պարզ է՝ նախարարությունն արդեն իսկ կարող է հայտարարել, որ լուծում է տվել այդքան կարևոր ռազմավարական խնդրին: Պատասխանատուները մեկ գիշեր անցկացրին Զվարթնոցում, ինչի արդյունքում 30-ից ավելի չլիցենզավորված տաքսիներ հայտնաբերվեցին, կազմվեցին արձանագրություններ, հանկարծ պարզվեց, որ որոշ տաքսիների վարորդներ ոչ միայն տաքսի ծառայություն մատուցելու թույլտվություն, նույնիսկ վարորդական իրավունքի վկայական չունեին:
 
Տաքսի ծառայությունների ոլորտը մեր երկրում թերևս ամենաբարձիթողի վիճակում գտնվողներից է, և առնվազն միամտություն կլիներ մտածել, թե վարչապետի նկարագրած՝ «չստիկով և անթրաշ» տաքսու վարորդները, չլիցենզավորված գործակալությունները կենտրոնացած են միայն Զվարթնոց-Երևան գծի վրա: Ըստ հավաստի աղբյուրների՝ Զվարթնոց-Երևան գիծը սպասարկող City Taxi-ի հետ միջնորդավորված բիզնես կապեր ուներ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տպավորություն է ստեղծվում, որ  նախարարությունը անցկացրել է մրցակցությունից զուրկ հապճեպ մրցույթ՝ նպատակ ունենալով արագացնել հենց Տիգրան Սարգսյանի բիզնեսներից մեկի «օպտիմալացումը»: Հաշվի առնելով, որ մեր երկրում իշխանության հիմքը հանդիսանում է  կապիտալը, ոլորտի կարգավորման անվան տակ փորձ է արվում սահմանափակել նախկին վարչապետի հնարավոր քաղաքական քայլերը, վերջինիս գործունեության տիրույթը սահմանափակելով ԵԱՏՄ շրջանակներում՝ թողնելով նրան, այսպես ասած, «պատվավոր աքսորում»:  Մինչդեռ ոլորտն իրոք բարեփոխումների կարոտ է, օրենսդրական կարգավորումները թերի են և անորոշ: Ոլորտի կարևորագույն խնդիրն է պայմանների անհավասարությունը՝ անհատ տաքսիստների, տաքսի ծառայությունների և դիսպետչերական ծառայություններ մատուցող ընկերությունների միջև: Ոլորտը կարգավորող օրենսդրությունը պետք է կայուն լինի, որպեսզի լիցենզավորման կարգերը, վճարվող պետտուրքերը և օրենքի այլ կարևոր բաղադրիչներ փոփոխության չենթարկվեն: Այս տեսլականն է, որ պետք է դրված լինի նախարարության կողմից ընդունվող յուրաքանչյուր որոշման հիմքում:
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 2922 անգամ
Լրահոս
21 Հուն
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ)
Ամենադիտված