Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Վանո Սիրադեղյանի բանդայի պարագլուխը խոստովանում է. «Ես առաջին իշխանության բոլոր հանցանքները վերցրեցի ու եկա նստեցի». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացառիկ հարցազրույց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր–Սահակյանի հետ

Նուբարաշեն ՔԿՀ–ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր–Սահակյանը ազատության մեջ հայտնվելու հույսը չի կորցնում: Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո, օգտվելով իր պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից, բազմիցս դիմել է տարբեր ատյանների:

«Ի սկզբանե ես մահապատժի եմ դատապարտվել: 2003 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր 103–Ա հրամանով նոր պատժատեսակ սահմանեց: Խոսքը մահապատիժը ներման հրամանագրով փոխարինելու, ապա ցմահ ազատազրկման դատապարտելու մասին է: Ես երեք տարի անորոշության մեջ եմ եղել ու սպասել եմ գնդակահարության որոշման կատարմանը: Հոգեկան ծանր ապրումներ եմ ունեցել ու այդ տարիներին Քոչարյանին ուղղված իմ դիմումի մեջ գրել էի՝ կամ իմ մահապատիժը իրականացրեք, կամ դատապարտեք 15 տարվա ազատազրկման, բայց դադարեցրեք իմ դանդաղ մահը: Ստացվեց այնպես, որ դանդաղ մահանում եմ արդեն 20 տարի»,–«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ցմահ դատապարտյալը:

Արմեն Տեր–Սահակյանը 2016 թվականին երկարաժամկետ հացադուլ հայտարարեց:Նա նշում էր, որ իրեն վերագրվել են հանցագործություններ, որոնց հետ ինքը կապ չի ունեցել:

Այդ օրերին Տեր–Սահակյանը հանդիպում էր պահանջում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ և հայտարարում էր, որ իր պահանջը արհամարհելու դեպքում սկանդալային բացահայտումներ կանի:

Սպասված հանդիպումը չկայացավ: Արմեն Տեր–Սահակյանը դադարեցրեց հացադուլը.

«Դեռ ոչ մի բան ավարտված չէ: Չի բացառվում, որ գա պահը և ես ստիպված գնամ այդ քայլին: Այս պահին ես մտածում եմ ընտանիքիս ու երեխաներիս մասին: Իմ ընտանիքը իմ պատճառով շատ է տառապել»,–մանրամասնում է Տեր–Սահակյանը:

Արմեն Տեր–Սահակյանը կորցրել է վստահությունը անկախ հանձնաժողովների և դատական ատյանների նկատմամբ:

«Ես խախտումներ չեմ ունեցել, երկու անգամ խրախուսանքի եմ արժանացել: Վաղաժամկետ ազատման մասին հեքիաթը, ցավոք, դեռ չի գործում: Հանձնաժողովը գալիս է՝ երկու հարց է տալիս ու հետո գրում է՝ կալանավորը վստահություն չի ներշնչել: Ես հստակ ասում եմ՝ մարդը, որ ծնվում է, արդեն պոտենցիալ հանցագործ է: Ես չգիտեմ այդ հանձնաժողովը ոնց է գուշակում, որ ես դեռ վտանգավոր եմ հասարակության համար, քանի որ, բացի Աստծուց ոչ ոք մարդու ապագայի մասին իմանալ չի կարող: Ես մարդասպան չեմ ու իմ պատիժը չափազանց խիստ եղավ»,–ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Վանո Սիրադեղյանի անվան գործոնը և նրա անհետանալու փաստը խոչընդոտ հանդիսանան վաղաժամկետ ազատման համար, Տեր–Սահակյանը արձագանքեց.

«Վանո Սիրադեղյանը ժամանակին ասաց, որ ինքը «քավության նոխազ» չի դառնա: Դուրս է գալիս, որ ես դարձա «քավության նոխազ»: Ես առաջին իշխանության բոլոր հանցանքները վերցրեցի ու եկա նստեցի: Ես մարդ չեմ սպանել, ես միայն տեղյակ եմ եղել, որ որոշ իրադարձություններ են կատարվելու»,– ասաց Արմեն Տեր–Սահակյանը և հավելեց. «Ես դեռ անցած տարի ներում եմ խնդրել ՀՀ նախագահից: Դեռ հույսս չեմ կորցրել, որ Սերժ Սարգսյանը մի օր ինձ ներում կշնորհի: Դա իմ վերջին հույսն է»:

Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6–ի որոշմամբ):

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վ.Սիրադեղյանը 1992թ. ամռանը Արմեն Սահակի Տեր–Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով է հրավիրվելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը
Ամենադիտված