«Փաստ». Նախկին «օրենքով գող» Կամո Մոսկովսկիին նոր «ժամկետ» տվեցին
Armenian Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Ճիշտ է, նախկին ԽՍՀՄ տարածքում քրեական աշխարհի «օրենքով գողերի» մեջ մեծ թիվ են կազմում ազգությամբ վրացի հեղինակությունները, բայց քիչ չեն նաև հայերը: Օրինակ՝ նախկին «օրենքով գող» Կամո Եղիազարովը (Կամո Մոսկովսկի):
Երկու օր առաջ Սերգիև Պոսադի դատարանը նախկին «օրենքով գող» Կամո Եղիազարովին, ով քրեական շրջաններում առավել հայտնի է որպես Կամո Մոսկովսկի, մեղավոր է ճանաչել վարչական հսկողությունը խախտելու մեջ: Նրան կալանավորել են, դատապարտել 2 տարի 4 ամիս ազատազրկման: Նախկին գողը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի բանտում:
Ինչպես հայտնում է Primecrime-ը, նախկինում բազմիցս դատապարտված Կամո Եղիազարովը վերջին անգամ ձերբակալվել էր անցած տարվա մայիսին: Այդ անգամ քրեական հեղինակությանը ձերբակալել էին Կրասնոգորսկի շրջանում՝ թմրանյութեր պահելու կասկածանքով: Առողջական վատ վիճակի և գործած հանցանքի ոչ ծանր լինելու պատճառով Կամոյին նախ դատապարտել էին տնային կալանքի, իսկ հետո էլ 2 տարի պայմանական ազատազրկման:Կամոն պարտավոր է եղել պարբերաբար ներկայանալ համապատասխան բաժին, ինչը նա, գողական աշխարհի կանոնների համաձայն, չի արել: Այդ պատճառով էլ կրկին ձերբակալվել է:
Կայքի ունեցած տեղեկություններով՝ Կամոն իր տիտղոսը կորցրել է մոտ յոթ տարի առաջ, բայց այդ ընթացքում ոչինչ չի արել այն վերականգնելու համար: Կամոյին գողական թագից զրկել է Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա), քանի որ Կամոն «օբշյակի» փողերը ծախսել է խիստ անձնական վատ սովորույթների վրա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում