Պոլ Պոգբան կբացակայի 4-6 շաբաթ
ՍպորտՀայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի ապաքինման ժամկետները:
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում և փոխարինվել է խաղի 19-րդ րոպեին:
Պոգբայի ապաքինումը կտևի 4-6 շաբաթ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Նշենք, որ Մոուրինյուի թիմը առաջին տուրում 3:0 հաշվով հաղթել է «Բազել»-ին: