ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը
SportՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը 83-րդ տեղում է և նախորդ ամսվա համեմատ զիջել է դիրքերը 11 հորիզոնականով: Մեր ընտրանին ունի 414 միավոր:
Դասակարգման աղյուսակի նոր առաջատարն աշխարհի գործող չեմպիոն՝ Գերմանիայի ազգային հավաքականն է: Լավագույն տասնյակում են նաև Բրազիլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Չիլիի և Կոլումբիայի թիմերը:
Ամբողջական ցանկը՝ այստեղ: