Կասիլյասը կրկնեց Ռայան Գիգզի ռեկորդը
Спорт«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը կրկնել է Ռայան Գիգզի ռեկորդը` Չեմպիոնների լիգայում անցկացրած մրցաշրջանների քանակով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը 19 մրցաշրջան հանդես է եկել Չեմպիոնների լիգայում: Այս մրցաշրջանը Կասիլիասի համար նույնպես 19-րդն է, որոնցից 16-ը դարպասապահն անցկացրել է «Ռեալ»-ում:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում պորտուգալական թիմը 1:3 հաշվով զիջել է թուրքական «Բեշիկթաշ»-ին: