Արմենչիկը երգ է նվիրել Սամվել Կարապետյանի որդուն եւ հարսին (տեսանյութ, լուսանկար)
ՏեսանյութերԱմերիկաբնակ երգիչ Արմենչիկը երգ է նվիրել Սամվել Կարապետյանի նորապսակ որդուն եւ հարսին։
Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել գործարարի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքը։ Կարապետյանների դուստրը՝ Տաթեւը, իր Instagram-ի story բաժնում հրապարակել է Արմենչիկի նվերն իր եղբորը։
Արմենչիկը նոր երգ է հեղինակել, որը կոչվում է «Դու իմ հեքիաթ»։ Երգի բառերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Ստեղծագործությունն արդեն տեսահոլովակ ունի, որից մի հատված Արմենչիկը հրապարակել է իր Instagram-ում։
Տեսանյութերը՝ style.news.am-ի