Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Դեկանատի անկազմակերպ աշխատանքի պատճառով երեխայիս հեռացրել են ԵՊՀ-ից. ուսանողի ծնող

Հասարակություն

«Դեկանատի անկազմակերպ աշխատանքի պատճառով երեխայիս հեռացրել են համալսարանից»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողի մայրը՝ Համասփյուռ Ավագյանը:

ԵՊՀ տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի ֆինանսներ բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի արդեն նախկին ուսանող Անուշ Սարգսի Տեր-Մեսրոպյանի մոր խնդրանքն է՝ երկրորդ հնարավորություն տալ աղջկան՝ մասնակցելու քննությանը, քանի որ նրան նախապես չեն զգուշացրել քննության օրվա մասին:

«Նախկինում բոլոր քննությունները հանձնում էր մեկ-երկու օրում: Աղջիկս սովորելուն զուգահեռ նաև աշխատում է բանկում, եղել է, որ բացակայել է ուրբաթ օրերին, բայց ինքը բոլոր քննությունները միշտ հանձնել է: Այս կիսամյակին աղջկաս դեկանատից տեղյակ չեն պահել քննության օրերի մասին՝ այն դեպքում, երբ նա բազմիցս զանգահարել է՝ հետաքրքրվելու քննության օրերի մասին. նրան մշտապես ասել են՝ երկու օրից զանգիր»,- զայրացած ասաց Համասփյուռը: 

Ծնողը պատմեց՝ Անուշը շաբաթ օրը մագիստրոսական թեզի ղեկավար ընտրելու նպատակով գնացել է համալսարան, բայց նրան չեն էլ զգուշացրել, որ իրեն նախորդ օրն արդեն  հեռացրել են համալսարանից: Այդ մասին ուսանողուհին իմացել է միայն այն ժամանակ, երբ զանգել է ճշտելու՝ երբ է լինելու հաջորդ քննությունը, և պարզվել է, որ նախ բոլոր քննությունները եղել են մեկ օրում, հետո էլ՝ որ ինքը հեռացված է համալսարանից. «Դեկանատից պնդում են, որ sms և էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացրել են, սակայն նման բան չի եղել և մենք կարող են ապացուցել, որ որևէ կերպ չեն տեղեկացրել քննությունների օրվա մասին: Կուրսի ավագին դեկանատից քննության մասին տեղեկացրել են քննության նախորդ օրը երեկոյան, իսկ նա չի հասցրել զանգահարել բոլորին: Դեկանատից նույնիսկ հեռացման նախազգուշացում չենք ստացել, չնայած՝ բազմիցս աղջիկս զանգահարել է: Ցածր կրեդիտներ ունի, քանի որ աշխատում է և երբեմն ներկա չի գտնվել դասերին: Նա 4 տարի  բարձր առաջադիմությամբ սովորել է նույն ֆակուլտետի բակալավրիատում, անվճար հիմունքներով»:

Համասփյուռ Ավագյանը նշեց՝ ԵՊՀ ռեկտորին դիմում է գրել՝ խնդրելով թույլ տալ, որ երեխան կարողանա մասնակցել լուծարքի երկրորդ փուլին, սակայն տեղեկացրել են,  որ ռեկտորը հեռացման մասին իր որոշումը թողել է անփոփոխ: Նրանք դիմում են գրել նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին. «Ես դիմել եմ ԿԳ նախարարին, խնդրելով երեխայիս հնարավորություն տալ մասնակցելու շաբաթ օրվա քննությանը: Երեք ուսանող երեխա ունեմ տարբեր ԲՈՒՀ-երում, մեծ դժվարությամբ եմ մուծում նրանց ուսման վարձերը, որ մասնագետ դառնան: Ես թույլ չեմ տա, որ դեկանատի անկազմակերպ աշխատանքի հետևանքով անտեղի տուժի իմ սովորող երեխան»:

Ծնողին զայրացրել էր հատկապես դեկանատի աշխատակիցների վերաբերմունքը. «Տեսնենք՝ ինչպես են ինձ հետ խոսում, ես չգիտեմ՝ որտեղից են հավաքել նրանց: Այնպես էին բղավում, կարծես շուկայում լինեին»:

Անուշը մեզ հետ զրույցում նշեց, որ անգամ ԵՊՀ-ի ուսանողների էլեկտրոնային փոստով իրեն հաղորդագրություն չեն ուղարկել. «Ինչի՞ համար է այդ համակարգը, ինչի համար են բացել, մեզ էլ զգուշացրել, որ ուշադիր լինենք, եթե չեն ծառայեցնելու նպատակին: Ես անընդհատ ստուգել եմ. ոչ մի հաղորդագրություն չի եկել: Ասում եմ՝ ինչո՞ւ չեք ուղարկել այդ էլեկտրոնային հասցեին, ասում են՝ ինչպե՞ս կարող ենք այդքան ուսանողի ուղարկել»,-ընդգծեց նախկին ուսանողուհին:

Նշենք, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ ԵՊՀ-ի 40-ից ավելի 3-րդ կուրսի ուսանող դուրս է մնացել համալսարանից՝ առանց նախապես ծանուցման։ Ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշել էր՝ «հեռացնում ենք չսովորող ուսանողներին»: 

Սակայն սա ռեկտորի՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու թերևս առաջին դեպքը չէ. տարիներ առաջ կայքերում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Արամ Սիմոնյանը ռեկտոր աշխատելու տարիներին «մեծ հարստություն է դիզել»:

Իսկ ահա օրեր առաջ՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ԱՄՆ-ում ապրող հայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանն, անդրադառնալով ԵՊՀ ռեկտորին, պատմել է. «Քծնանք ասի, չեմ կարող չնշել․ նախագահը եկել է համալսարան, բոլորը ձեռք մեկնած բարևում են, համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ամբողջ իր մարմնի լեզվով մի քծնողություն է արտահայտում, որ 20 հազար կմ հեռվից ասացի՝ սա ի՞նչ երիտասարդություն դաստիարակող անձնավորություն է։ Բայց մարդը կարողացավ 2 օր հետո վերահաստատվել իր պաշտոնին և պատգամ ուղարկեց ամբողջ ուսանողությանը՝ առա՞ջ եք ուզում գնալ՝ ոչ թե պետք է լավ սովորեք, այլ պետք է լավ քծնեք»։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք
Ամենադիտված