00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարանցիների ծնողներինԹուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համարՕրվա խորհուրդըՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործեր կձեռնարկեն:Այսօր անհրաժեշտ է մարտական տրամադրվել և առաջ շարժվել: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Չնայած դժվարություններին՝ ցանկացած իրավիճակից հաղթող դուրս կգաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, իսկ կարևոր որոշումներ կայացնել չարժե:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ իրադարձություններ, սակայն անհաղթահարելի խոչընդոտների չեք հանդիպի: Նշանի շատ ներկայացուցիչներ կզբաղվեն մտերիմների խնդիրներով, օգնության ձեռք կմեկնեն դժվար իրավիճակում հայտնված ազգականներին:

Ցուլ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք:Այս ժամանակահատվածում բացասական միտումների ազդեցությունը չափազանց մեծ է: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են փորձությունների ենթարկվել: Գայթակղություններին դիմակայելը հեշտ չի լինի: Գործուղումները ցանկալի չեն, խորհուրդ չի տրվում գործնական բանակցություններ վարել:

Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև և հաճելի կդասավորվի: Թեև աստղերն առանձնապես երես չեն տա, սակայն, սեփական համառության շնորհիվ, հնարավորություն կունենաք մեծ հաջողությունների հասնել: Գործնական եք տրամադրված, անիմաստ ժամանակ չեք վատնում, ինչն էլ աննկատ չի մնում:

Երկվորյակ: Օրը բարեհաջող կդասավորվի, եթե ողջամտություն դրսևորեք, զգույշ լինեք և անտեղի ռիսկի չդիմեք: Հիշեք, ոչինչ հեշտ չի տրվում,և առանց ջանքեր գործադրելու՝ հաջողության հասնել չի ստացվի:Եթե ցանկանում եք որոշ ձեռքբերումներ ունենալ, ապա ստիպված եք աշխատել այդ ուղղությամբ: Հավատացեք, ձեր ջանքերը բարձր կգնահատվեն:

Զգացմունքային դաշտը կայուն է: Բարձր տրամադրություն կպահպանեք, շրջապատի մարդկանց ևս թույլ չեք տա ձանձրանալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու, անմոռաց ժամանց կազմակերպելու համար : Սուր զգացողությունների ու վառ տպավորությունների պակաս չեք զգա:

Խեցգետին: Այսօր շտապել չարժե: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս՝ առավել ուշադիր եղեք: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ հետաքրքիր իրադարձություններ: Նոր, անհրաժեշտ տեղեկություններ կստանաք, կհանդիպեք մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ: Նրանք կօգնեն ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների մեջ, լուծել որոշ մասնագիտական հարցեր:

Երեկոյան դրական լիցքեր կստանաք: Ձեռք կբերեք նոր հետաքրքրություններ, կշփվեք ինքնատիպ մարդկանց հետ, լավ ժամանակ կանցկացնեք: Ստեղծագործական ներուժը բարձր է, նոր գաղափարներ կծնվեն:

Առյուծ: Այսօր սկսած բոլոր գործերն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք անգամ ամենաբարդ խնդիրներից: Գործընկերները սիրով կօգնեն ձեզ: Ընկերներից ևս աջակցություն կստանաք:Կարող եք գնումներ կատարել, ձեռք բերել գրասենյակի համար անհրաժեշտ որոշ իրեր:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր: Հնարավորության դեպքում հետաձգեք կարևոր գործերը, դրանց կվերադառնաք որոշ ժամանակ անց: Ընտանիքում խնդիրներ չեն լինի,իսկ եթե այնուամենայնիվ որոշ դժվարություններ ծագեն, ապա սիրելի մարդիկ կօգնեն հաղթահարել դրանք:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք դժվարություններ,և դրանք հաղթահարելու համար ձեզնից որոշ ջանքեր կպահանջվեն: ճիշտ կլինի, եթե հրաժարվեք կասկածելի, ոչ հուսալի մարդկանց օգնությունից: Փորձեք խնայողություններ անել, զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Այսօր աշխատեք ձեզ մոտ կանխիկ մեծ գումար չունենալ:

Հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե դրանք ձեր սրտով չեն: Հնարավոր է այսօր ստիպված լինեք զոհաբերել ձեր սեփական շահերը, ինչի համար հետագայում չեք զղջա:

Կշեռք: Օրը բարեհաջող կդասավորվի: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է: Նշանի ներկայացուցիչներն այսօր հաջող գործարքներ կկնքեն, կգտնեն մարդկանց, ում հետ համագործակցությունը հեռանկարային կլինի, նաև կարող են հաջող գնումներ կատարել: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք: Օրվա ընթացքում կառնչվեք ոչ այնքան համակրելի մարդկանց հետ, սակայն դա ձեզ չի խանգարի անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հարցում:

Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, ի դեպ՝ ձեր մեղքով: Հակված եք բարդացնել իրավիճակը, սրտին մոտ եք ընդունում ցանկացած նկատողություն: Չափազանց զգայուն եք, ուշադիր՝ մանրուքների հանդեպ: Հետևեք մտերիմների խորհուրդներին և փորձեք լիցքաթափվել:

Կարիճ: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Հենց այս ժամանակահատվածում փորձեք լուծել աշխատանքի հետ կապված բոլոր կարևոր խնդիրները:Գործնական բանակցությունները լավ կանցնեն և արդյունավետ կլինեն: Փաստաթղթերի հետ աշխատելիս սխալներ թույլ չեք տա, ֆինանսական հարցերում ևս ճիշտ կլինեք:

Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնակի ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են սուր գործիքներով, էլեկտրական սարքավորումներով: Այսօր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ընթացքում ամեն բան կպարզաբանվի, սակայն տրամադրությունը բարձր պահել չի հաջողվի:

Աղեղնավոր: Աշխատավայրում հնարավոր են լուրջ անախորժություններ: Իհարկե չեք հանձնվի և կշարունակեք ձեր պայքարը, սակայն ծագած խնդիրները բացասաբար կազդեն տրամադրության վրա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են կորցնել լավատեսությունը և աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը: Հիշե՛ք, որ մեծագույն սխալ գործած կլինեք, եթե սկսած գործերը կիսատ թողնեք: Փորձեք առավել նպատակասլաց լինել:

Օրվա ամբողջ ընթացքում կզգաք ընկերների և մտերիմների աջակցությունը: Նրանք ոչ միայն լավ խորհուրդներ կտան, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն ձեզ օգնելու համար: Հրաշալի օր է ձեր վնասակար սովորույթները վերանայելու, դրանցից մեկընդմիշտ հրաժարվելու, փոխարենը՝ առողջ ապրելակերպի անցնելու համար:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են անգամ ուժասպառ լինել: Փորձեք չընկճվել, ջանք մի խնայեք որոշ կարևոր հարցերի վերջնական լուծումներ տալու համար: Երբ ամեն բան կարգավորվի, կկարողանաք հանգիստ շունչ քաշել և հանգստանալ:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ և թեթև կանցնի: Այսօր հաջող զուգադիպությունները, հաճելի հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները կուրախացնեն ձեզ:Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր կօգնեն որոշ ծրագրեր իրագործել:

Ջրհոս: Դժվարությունները շատ շուտով կավարտվեն: Ձեզնից պահանջվում է զինվել համբերությամբ և մի փոքր էլ դիմանալ:Կարող եք նոր գործեր ձեռնարկել, միայն թե, որոշումներ կայացնելիս, առավել զգույշ եղեք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:

Փորձեք հետաձգել ֆինանսական հարցերը, նաև գնումները: Այսօր դրամական միջոցներ տնօրինելը ձեզ մոտ չի ստացվի:Խորհուրդ չի տրվում ուղևորությունների մեկնել, կարող եք ապագա ճամփորդության շուրջ ծրագրեր կազմել:

Ձկներ: Այսօր շատ բան կախված է նրանից, թե որքան ողջամիտ կգտնվեք: Եթե ենթարկվեք հակառակորդների սադրանքներին և վեճերի մեջ ներքաշվեք, ապա դրանով ձեզ համար լուրջ խնդիրներ կստեղծեք և ամեն բան էլավելի կբարդացնեք: Այսօր ճիշտ կվարվեք, եթե հանգստություն պահպանեք, ավելորդ ուշադրություն չգրավեք և մնաք ստվերում:

Սիրահարված Ձկներին խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ, դա դրական կազդի հարաբերությունների վրա: Իսկ եթե դեռևս միայնակ եք, ապա կարող եք միջոցառումների մասնակցել, նաև հետաքրքիր հանդիպումներ ունենալ:

դիտվել է 5544 անգամ
Լրահոս
20 Հուն
Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի Մկները կրծել են բանկոմատում առկա գումարը (տեսանյութ)Մետրոյում պայթյուն է որոտացել (տեսանյութ, լուսանկարներ) ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարանցիների ծնողներինԹուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համարՕրվա խորհուրդըՈ՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»Ո՞վ է գնել Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդեսը». «Ժողովուրդ».«Ալֆոնս»-ը բողոքել է Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը որոշել է հանձնվել. «Ժամանակ» Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է իր կինը. «Ժողովուրդ» «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի». «Ժողովուրդ» . «Դուք մեզ հե՞տ եք». Նազիկ Ամիրյանը զանգեր է կատարում. «Ժամանակ» Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում. «Հրապարակ»«Փաստ». «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն». ՔաղաքագետՍերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ»«Անձամբ եմ Մանվել Գրիգորյանին նշանակել բրիգադի հրամանատար». «Փաստ»ԱԱԾ-ն կշարունակի բացահայտումների շարքը. «Հրապարակ»Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ)
Ամենադիտված