00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԿԸՀ-ն կքննարկի «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի 7 դիմումներն ու նոր պատգամավորի մանդատ տալու հարցը«Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի ԱԺ նիստը՝ ՈւՂԻՂՍտեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարանցիների ծնողներինԹուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համարՕրվա խորհուրդըՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)

ՀՀԿ-ն հայտնվեց իր իսկ լարած թակարդում

Այս աշնանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը կստանա մեկ միավոր համայնքի կարգավիճակ: Մարզի 4-5 համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները որոշել են բոլորն էլ առաջադրվել, թեև կուսակցությունը բոլորովին այլ թեկնածու է ցանկանում առաջադրել: Ինտրիգը կայանում է նրանում, որ նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում համայնքները խոշորացվելու են: Մասնավորապես՝ ձևավորվելու է խոշորացված համայնքների երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն և Անի: Մարմաշենի փնջի մեջ միավորվել է 15 համայնք (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն)»: Տարածաշրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ 15 համայնքների ներկայիս ղեկավարներն էլ ցանկություն ունեն լինելու միավորված միավորի ղեկավար: Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին համայնքների խոշորացմանը՝ կարծիքները տարատեսակ են, սակայն հիմնականում այն գյուղերում, որտեղ այս տարիների ընթացքում գյուղական իշխանությունների կողմից աշխատանքներ իրականացվել են եւ դրանք տեսանելի են համայնքի համար, բացասաբար են վերաբերվում խոշորացմանը:
 
Համայնքների խոշորացման քաղաքական տեսլականը իշխող կուսակցության համար մեկն էր՝ ընտրություններին ձայն բերելու հարցում շատ ավելի հեշտ է պայմանավորվել մեկ համայնքապետի հետ, քան 14-15 համայնքապետերի: Այժմ ՀՀԿ-ն ցանկանում է խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել հենց նման մեկին, ում կկարողանա ամբողջությամբ վերահսկել, միայն թե ՀՀԿ-ում հաշվի չէին առել այն փաստը, որ հանրապետական գյուղապետերի քաղաքական ամբիցիաները ոչնչով չեն զիջում կուսակցության վերին էշելոնին: Իհարկե, կան համայնքապետեր, որոնք այս քայլի մեջ անարդարություն են տեսնում, գտնում են, որ իրենց փորձը շատ ավելի օգտակար կլինի, քան եթե ՀՀԿ-ի տեղական կառույցը դրսից մարդ բերի:
 
Որոշ գյուղապետեր պատրաստվում են աչք փակել կուսակցության որոշումների վրա և ամեն գնով առաջադրվել: Այդ համառների շարքում են՝ Մայիսյանի համայնքապետ Հակոբ Բաղդասարյանը, Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը, Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը. Քեթիի համայնքապետ Թորգոմ Սահակյանը. Հացիկի գյուղապետ Կարեն Ներսիսյանը: Ակնհայտ է, որ ՀՀԿ ստորին բուրգում նույնպես արշալույսները խաղաղ չեն, իշխող քաղաքական ուժն ընկել է իր իսկ լարած թակարդը և այժմ էլ ստիպված է հարթել ներկուսակցական հերթական գզվռտոցը: Իհարկե, վաղ է խոսել ՀՀԿ պառակտման մասին, չնայած որ դրա նախադրյալները կան և վաղուց, այնուամենայնիվ, 2018-ին ընդառաջ՝ Հանրապետականը կոնսոլիդացման և հատվածայնության հաղթահարման խնդիր ունի: Սա ընդամենը մեկ համայնք է: Չի կարելի բացառել, որ խոշորացված մյուս համայնքների ղեկավարները ևս կընդդիմանան ՀՀԿ տեղական կառույցների որոշմանը: Եթե խմբավորումների, թևերի և բևեռների բաժանվելը ՀՀԿ-ի համար ավանդույթ դառնա, դա լուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամի կարող է հանգեցնել:
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 9107 անգամ
Լրահոս
20 Հուն
ԿԸՀ-ն կքննարկի «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի 7 դիմումներն ու նոր պատգամավորի մանդատ տալու հարցը«Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի ԱԺ նիստը՝ ՈւՂԻՂՍտեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի Մկները կրծել են բանկոմատում առկա գումարը (տեսանյութ)Մետրոյում պայթյուն է որոտացել (տեսանյութ, լուսանկարներ) ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարանցիների ծնողներինԹուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համարՕրվա խորհուրդըՈ՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»Ո՞վ է գնել Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդեսը». «Ժողովուրդ».«Ալֆոնս»-ը բողոքել է Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը որոշել է հանձնվել. «Ժամանակ» Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է իր կինը. «Ժողովուրդ» «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի». «Ժողովուրդ» . «Դուք մեզ հե՞տ եք». Նազիկ Ամիրյանը զանգեր է կատարում. «Ժամանակ» Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում. «Հրապարակ»«Փաստ». «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն». ՔաղաքագետՍերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ»«Անձամբ եմ Մանվել Գրիգորյանին նշանակել բրիգադի հրամանատար». «Փաստ»ԱԱԾ-ն կշարունակի բացահայտումների շարքը. «Հրապարակ»Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետ
Ամենադիտված