Ferrari F12tdf մոդելի մեքենաների 799 օրինակներից մեկն ընթացքի ժամանակ բռնկվել և այրվել է (լուսանկար)
ФотографииԳերմանիայի Դիրդորֆ և Նոյվիդ քաղաքների միջև գտնվող մայրուղու վրա բռնկվել և այրվել է Ferrari F12tdf մոդելի հազվագյուտ սուպերմեքենաների 799 օրինակներից մեկը։ Այս մասին հայտնում է Motor.ru-ն։
Վարորդն ու ուղևորը պատմել, որ մեքենայով ուղևորվելից պայթյունի բարձր ձայն են լսել և տեսել են, թե ինչպես է բռնկվել մեքենայի հետնամասը:
Մինչ կժամանեին հրշեջները՝ Ferrari-ն ամբողջությամբ այրվել է:
Ինչպես փոխանցում է աղբյուրը՝ ենթադրվում է, որ մեքենայում հրդեհի բռնկման պատճառը եղել է շարժիչի համակարգերից մեկի խափանումը։ Թեև նշվում է, որ մեքենայի շարժիչը տեղակայված է դիմացի հատվածում, սակայն պարզ չէ, թե ինչու է կրակը բռնկվել մեքենայի հետնամասից: