00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՀայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԼուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱրգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters

Եվրոպացի օմբուդսմանները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնակցել է Բուխարեստում Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր վեհաժողովին: Ռուբեն Մելիքյանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրության քվեարկությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել յուրաքանչյուր մասնակցի անհատական քարտերով, որից ունեցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Վեհաժողովին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի նախկին օմբուդսման Յուրի Հայրապետյանը:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հիվանդագին է ընդունել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը վեհաժողովին: Քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան,  հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցին պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին,  որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան սկսել է բողոքով դիմել միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է Եվրոպական օմբուդսմանների գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմանին միջոցառումը քաղաքականացնելու փորձը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում,  որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում: Արցախի  մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ այլ երկրներում միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:

Վեհաժողովի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ելույթը, որի ընթացքում ներկայացվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Մասնավորապես, ներկայացվել է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբունքները: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտության մասին՝ հասարակությունից նրանց հնարավոր օտարացման որևէ դեպք բացառելու նպատակով: Դրանից բացի, հատկապես շեշտադրումներ են արվել ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի մասին: Հատուկ նշվել է, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Վեհաժողովին մասնակցել են Եվրոպական երկրների (Գերմանիա, Ավստրիա, Լատվիա, Լիտվա, Իռլանդիա, Մոլդովա, Ռումինիա և այլն) օմբուդսմաններ,  մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավունքի ոլորտի գիտնականներ (Սերբիա, Գերմանիա և այլն):

Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես խիստ քննադատեց ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, Լապշինի գործով հնչեցրեց խիստ քննադատություն, դրանից բացի սա միակ միջազգային կառույցն է, որը հատուկ էջ ունի ԼՂ օմբուդսմանի համար և որտեղ հրապարակվում են ԼՂ օմբուդսմանի զեկույցները: Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագությունների վերաբերյալ այդ էջում հրապարակվել է ԼՂ օմբուդսմանի զեկույցը:

դիտվել է 1078 անգամ
Լրահոս
23 Հուն
«Ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է».Ստեփան Գրիգորյան. «Փաստ»ՀՔԾ–ն բազմաթիվ զանգեր է ստանում Մարտի 1–ի վերաբերյալ. «Փաստ»Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար.«Հրապարակ»Facebook սոցցանցը սկսել է սեփական տպագիր ամսագիրը հրատարակել Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն էՆիկոլ Փաշինյանը հագել է հեղափոխության շորերը (լուսանկար) Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստըՄենք պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լուիշ Ֆիգուն ևս կժամանի Երևան (տեսանյութ)Սերբիա-Շվեյցարիա` 1:2 (տեսայութ)Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ում է երկրպագում ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունումԿրակոց մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում (տեսանյութ)Շմայսի նկարը` իր տան հյուրասրահում. օրվա կադրը` ԱԱԾ-ի տեսանյութից Ինչո՞ւ Գուրգեն Եղիազարյանը վկայություն չտվեց հոկտեմբերի 27-ի գործովԿորած երեխայի որոնումներն այս պահին ընթանում են Աբովյան քաղաքում Ճամբարակ համայնքում նախորդ տարվա համեմատ գարանանցանն ավելացել է մոտ 700 հեկտարով Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար «Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Հունգարիայից Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Արմեն Սարգսյանն Ալան Դանքընին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Նիգերիա-Իսլանդիա` 2:0 (տեսանյութ)Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան «Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը թաղել էր Այգեկ գյուղում, հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին (տեսանյութ) ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը Սերժ Սարգսյանի մտերիմի դեմ քրեական գործ է հարուցվելԱրգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Անցորդները հանել են վարորդին խճաքարի կույտից (լուսանկարներ, տեսանյութ) Արգենտինայի հավաքականի հակառեկորդը (տեսանյութ)Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Երևանում ջրհեղեղ է (տեսանյութ)Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Օդեսայի մարզպետի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի ռազմական կցորդին Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Արծվիկ Մինասյանի կենացները և իրականությունը. որտե՞ղ են ներդրումներըԱԱԾ հատուկ օպերացիան՝ «վստրեչի» կամրջի հարևանությամբ (տեսանյութ)Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Սիրահարներն ամուսնացել են ինքնաթիռում՝ 11 կմ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ) Մեսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականիցֆավորիտը ես չեմ, այլ Ֆեդերերը. Ջոկովիչ Բրազիլիան հաղթանակի հասավ խաղավարտին (տեսանյութ)Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարահանել փչացած ֆունիկուլյորի պատճառով. Reuters Ընդհանուր սիրո պակաս կա Նկարիչների միությունում ու նկարիչների մեջ. Աշոտ ԹադևոսյանԱնժելա Սարաֆյանը մասնակցել է բարեգործական ակցիայի (լուսանկար) Maitre Gims-ը երգել է «Մի գնա» երգը՝ Նիցցայի կենտրոնում (տեսանյութ) Նոր իշխանությունների գլխավոր զենքը. ի՞նչ խնդիր է լուծում իրավապահ համակարգըՏեսանյութ․ քահանան մկրտության ժամանակ ապտակում է լացող երեխային Քաղծառայողը դիմել է ՄԻԵԴ՝ տարիներ շարունակ աշխատանքային հետապնդումների ենթարկվելու պատճառով
Ամենադիտված