00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ) «Յուվենտուս»-ը ներկայացրել է նոր մարզահագուստներ` վերամշակված օվկիանոսային պլաստիկե աղբից (տեսանյութ)Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր առանձնատունը (լուսանկարներ)Անփութություն թե՞ սադրանք.ի՞նչ է հասկացնում ռուսական կողմը Ու՞մ բաժին կընկնի ՀՖՖ նախագահի պաշտոնըԱշխարհի առաջնության լավագույնները՝ ըստ ՖԻՖԱ-ի (լուսանկար)Գազալցակայանները պատրաստվում են բոյկոտել...Մեսսիի հանգիստը Իբիցայում (լուսանկարներ)Ինչպիսին է Պուտինի թանկարժեք, շքեղ օդանավը ներսից (տեսանյութ, լուսանկարներ)Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում է

Շիրակի պետական համալսարանի ռեկտորն արձագանքեց ուսանողների դասադուլին

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները սեպտեմբերի 26-ին դրամատիկ զարգացում էին ստացել ուսանողների դասադուլով: Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն արձագանքեց դասախոսների և ուսանողների մեղադրանքներին: Զրուցեցինք նաև ուսանողների հետ, պարզվեց բուհի գրադարանի որոշ գրքերի՝ մակուլատուրա հանձնման պատճառները:

Ինչու են աղմկում ուսանողները

Վարձավճարների զեղչային համակարգի հետ կապված խնդիրները սեպտեմբերի 26-ին ուսանողների կողմից հայտարարված դասադուլի միայն մեկ պատճառն էր: Առավոտյան բուհ եկել, բայց լսարաններ չէին մտել հիմնականում պատմաբանասիրական ֆակուլտետի ուսանողները: Վերջիններս «Վերանայել ուսումնական պլանները», «Մենք դեմ ենք վարձերի զեղչերի կրճատմանը», «Չեղյալ համարել գիտխորհրդի որոշումը» ցուցապաստառներով համալսարանի բակում էին: Վերջին պահանջը վերաբերում է բուհի գիտխորհրդի՝ սեպտեմբերի 25-ի որոշմանը, որով պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին անվստահություն է հայտնվում: Պատճառն ըստ դասադուլ անող ուսանողների՝ դասախոսներից երկուսի՝ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի, ռեկտորի որոշումների դեմ ուղղված բաց նամակ էր: Դասախոսների խոսքերով՝ բաց նամակի անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, երբ պարզ դարձավ, որ ինստիտուտի՝ տարիների տնտեսած գումարն անհարկի ծախսվել է, բացի այդ ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր մտերիմ շրջապատի մարդկանց եւ բարձր աշխատավարձ է սահմանել իր ու վարչական մյուս աշխատողների համար, փոխարենը ժամերից զրկվել են շատ վաստակաշատ դասախոսներ:

«Դասերը թերբեռնված կուրսերում են իրականացվում, շաբաթական ծանրաբեռնվածությունը մեզ մոտ 12 ժամ է, անցկացվում է Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցում, իսկ հեռակա բաժնում դասավանդելու դիմաց դասախոսը ոչ մի լումա չի ստանում՝ այն դեպքում, երբ պարոն ռեկտորը ուսանողներից գանձում է ամբողջ վարձավճարը»,- նշեցին դասախոսները՝ հավելելով, որ որոշ աշխատակիցներ, օրինակ, վարորդները կամ հսկիչն ու օգնականը ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան դասախոսները:

Արձագանքում է ռեկտորը

Այս ամենին ի պատասխան Սահակ Մինասյանը փաստեց՝ բաց նամակում բերված փաստարկները բուհի բարեփոխումներին միտված միջոցառումները խեղաթյուրված ներկայացնելու փորձ են. ավելին՝ այս ամենը փորձ է խոչընդոտելու բուհի զարգացմանը, կարգ ու կանոնի, ուսանողակենտրոն և բարձրորակ կրթական միջավայրի հաստատմանը: Գումարները ծախսվել են նպատակային՝ համալսարանի՝ վերջին 1 տարվա տեխնիկական վերազինումը, շենքային պայմանների բարելավումն ակներև են, և նույնիսկ վերջին 10 տարում իրականացված բարեփոխումների հետ անհամեմատ: Իսկ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքում 2017-2018 ուստարում, երբ հանրապետության գրեթե բոլոր բուհերում ուսանողների թվաքանակը նվազում է, ՇՊՀ-ում անցած տարվա համեմատությամբ առաջին կուրսեցիների թիվն ավելացել է շուրջ 100-ով: Աշխատավարձերը ևս մյուս բուհերի համեմատ բարձր է: Վերադառնալով պատմության ամբիոնին ռեկտորը նշեց. «Ամբիոնում խնդիր կա՝ փաստ է, չեմ կարող ասել, որ այդ խնդիրը կապված է միայն ամբիոնի վարիչի հետ և այդ կարծիքին էլ չեմ: Խնդիրը սկիզբ է առել մինչ իմ պաշտոնավարումը՝ ամբիոնի վարիչի ընտրություններին: Ցավոք, չենք կարողացել համակողմանի լուծումներ առաջարկել, բայց որ ամբիոնում խնդիր կա ՝ հաստատ, որը հաստատ համոզված եմ կլուծենք»: Գիտական խորհուրդը ամբիոնի վարիչի պաշտոնակատար չի նշանակում և չի ազատում, այլ կարող է միայն կարծիք ու միջնորդություն ներկայացնել:

Գրքերը «հիվանդ» էին

Շիրակի պետական համալսարանի ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն Թերեզա Խաչատրյանը մեզ ի հետ ունեցած զրույցի ժամանակ անդրադառնալով սոցիալական ցանցում գրադարանի գրքերի ոչնչացման մասին լուսանկարներին տեղեկացրեց, որ դրանք հիմնականում գործածության համար չափազանց հին գրքեր են:

«Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի գրքապաշարն ունի թարմացման, նոր գրքերով համալրման անհրաժեշտություն: Հաշվի առնելով գրապահոցներում գտնվող գրքերի մաքրության ծանր վիճակը՝ գրքերի որոշակի մասը մոտավորապես 20 %-ը՝ կախված ոլորտային ուղղվածությունից, տեղափոխվել են ամբիոններ: Գրքերի տեղափոխումը ամբիոն չի նշանակում, որ դրանք դառնում են ամբիոնի սեփականությունը: Դրանք շարունակում են կազմել գրադարանի գրապաշարների մասը: Պարզապես գրքերը հանձնվում են ամբիոններին՝ ժամանակավոր օգտագործման նպատակով: Այդկերպ ապահովվում է գրքերի տեսանելիությունը դասախոսների և ուսանողների համար, ինչն էլ հիմք է՝ օգտագործման համար»,- նշեց Թերեզա Խաչատրյանը հավելելով, որ մակուլատուրա հանձնվել են՝ «հիվանդ» գրքերը, որոնց հետ շփումը վնասակար է եղել ինչպես գրադարանի աշխատողների, այնպես էլ օգտվողների առողջության համար: «Խոսքը ֆիզիկապես մաշված, սնկային հիվանդություն ունեցող գրքերի մասին է, մյուսներն էլ գործածության համար չափազանց հին գրքեր էին: Անգլերենի, մանկավարժության, աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի, պատմության և այլ ոլորտների մասնագետներն իրականացնել են տարբերակման գործընթաց: Մակուլատուրա հանձնվել են միայն այն գրքերը մոտավորապես 1200-1500 կտոր գիրք , որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան ոլորտային մասնագետների կողմից բացասական գնահատականներ: Ավելացնեմ, որ ուղիղ 2 շաբաթ առաջ գրադարանը համալրվել է 1037 կտոր նոր գրականությամբ: Ավելին, առաջիկա 1 ամսվա ընթացքում գրադարանի աշխատողների կողմից կազմվելու են մասնագիտական գրականության ցուցակներ՝ հիմնվելով ամբիոնների աշխատակազմի և ուսանողների պահանջների վրա»,- նշեց պատասխանատուն:

դիտվել է 3843 անգամ
Լրահոս
19 Հուլ
Ոտքերի տհաճ հոտ, ինչպե՞ս վերացնել Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ես սիրում եմ քեզ. Նազենի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Երևանում․ «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը (լուսանկարներ)Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հորոսկոպի 6 նշան, որոնք հարստանալու ամենամեծ շանսերն ունեն Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Դիլիջան ազգային պարկում միջադեպ է եղել (տեսանյութ) Երևանը` աղբանոց (լուսանկարներ) 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահը պատվաստման հետ կապ չունի Յուրի Ջորկաեֆը ՀՖՖ-ի նախագա՞հ․ ՖԱՖ-ի հայտարարությունը Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցանքի փաստով հարուցվել է քրեական գործՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին Հրանտ Թոխատյանը ներկայացրեց «Կանազ» մշակույթի պալատի ներկայիս վիճակն ու հետագա անելիքները Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները Պատանի հայ փրկարարները Բելառուսում մասնակցում են միջազգային մրցաշարի Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին «Յուվենտուս»-ը ներկայացրել է նոր մարզահագուստներ` վերամշակված օվկիանոսային պլաստիկե աղբից (տեսանյութ)Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր առանձնատունը (լուսանկարներ)Անփութություն թե՞ սադրանք.ի՞նչ է հասկացնում ռուսական կողմը Ու՞մ բաժին կընկնի ՀՖՖ նախագահի պաշտոնըԱշխարհի առաջնության լավագույնները՝ ըստ ՖԻՖԱ-ի (լուսանկար)Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր հավաքածուի նոր օծանելիքը (լուսանկարներ, տեսանյութ)Գազալցակայանները պատրաստվում են բոյկոտել...Մեսսիի հանգիստը Իբիցայում (լուսանկարներ)Տղաներ, ինչո՞ւ եք նեղանում, երբ հասարակությունը քննադատում է ձեզ՝ ձեր իսկ սանձարձակ վարքագծի համարԻնչպիսին է Պուտինի թանկարժեք, շքեղ օդանավը ներսից (տեսանյութ, լուսանկարներ)Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում է Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Չղջիկները երկնաքերին պատ են «կառուցել» (տեսանյութ) «Իմ ամենահարազատ հոգի». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին (լուսանկար) ՀՖՖ-ի արձագանքը «Շիրակ»-ի հայտարարությանըՓաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու համոզել Երևան գալ՝ խորոված ուտելու (տեսանյութ) ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխա է մահացելNissan-ը պատրաստվում է ստեղծել աշխարհում ամենաարագընթաց սպորտքարը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)