Մարիա Գևորգյանը կմասնակցի «Երևան օփեն»-ի նաև հաջորդ տարվա մրցաշարին
ՍպորտՇախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող Մարիա Գևորգյանը հաջորդ տարի ևս կմասնակցի «Երևան օփեն»-ին:
«Իհարկե, կարող էի ավելին անել «Երևան օփեն»-ում, քանի որ գործակից կորցրեցի: Սակայն հաճելի էր այս մրցաշարում խաղալը: Ինձ բացարձակ չօգնեց այն հանգամանքը, որ խաղում էինք տանը: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ ավելի լավ կստացվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը:
«Երևան օփեն» երկրորդ միջազգային մրցաշարի կանանց պայքարում Մարիամ Գևորգյանը 2-3 տեղերը կիսեց Արմինե Բաբայանի հետ: