Ջիմ Քերին անհատական ցուցահանդես է բացել Լաս Վեգասում
Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին անհատական ցուցահանդես է բացել Լաս Վեգասի Signature Gallery պատկերասրահում։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ վերջին վեց տարիների ընթացքում դերասանը ակտիվորեն գեղանկարչությամբ և քանդակագործությամ։ Արդեն նրա ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ ցուցահանդեսում, որը ստացել է «արևային հեղեղ» անվանումը։
Սա նկարիչ դարձած դերասանի առաջին ամենամեծ ցուցադրությունն է, եթե չհաշվի 2011-ին «Այստեղ տեսնելու ոչինչ չկա» նախագիծը, որը ցուցադրվել է Palm Springs- ում։