00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել Կարպիս Փաշոյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունումՓաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր ՉPR-ված նախագահը ...Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան Դեռ չի հասկացվում՝ ով ում բարեկամն է... Նախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ Երևանի ու Կոտայքի մարզի մի շարք շրջաններում գազամատակարարումը կդադարեցվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին. Տոնոյան Ռուսական սահմանապահ զորքերի անցակետերը բնակիչների համար գլխացավանք են դարձել

Ո՞վ և ինչո՞ւ է Գումբուրդո գյուղում հատուկ նշանակության զորքերը մտցնելու հրաման արձակել

Վրաստանի հայկական համայնքը նոր հայտարարություն է տարածել՝ կապված Գումբուրդոյի հայտնի դեպքերի հետ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
 
Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում (Ախալքալաքի մունիցիպալիտետ Սամցխե-Ջավախքի շրջան) ամոթալի պատահար է տեղի ունեցել Վրաստանի ուժային գերատեսչությունների բացեիբաց մասնակցությամբ և տարածաշրջանի զարգացման ու կայունության բազմաթիվ անբարյացկամների շահերի գաղտնի ներկայությամբ։
Գումբուրդո գյուղում գտնվում է 10-րդ․ դարի տաճար, որտեղ 2016թ․-ից վերանորոգում է անցկացվում։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից Վրաստանում վերանորոգողական աշխատանքները, մասնակիորեն անցկացվում են վերանորոգման հասարակ կանոնների կոպիտ խախտմամբ։
 
Բավական է հիշել վրացական եղեղեցու Սվետիցխովելի մայր տաճարի, Դավիթ-Գարեջիի վանական համալիրների և բազում այլ օրինակներ, որպեսզի համոզվենք, որ Գումբուրդոյում ևս վերանորոգումն անցկացվում է ոչ թե ճարտարապետական հուշարձանների պահպանման նպատակով, այլ այս կամ այն հոգևորականին կամ հոգևորականների խմբի, նրա քմահաճույքներին հաճոյանալու նպատակով։
 
Գումբուրդոյում քաղկեդոնական տաճարի տարածքում տարվող վերանորոգողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ գերեզմանատներ։ Տասնյակ, հարյուր տարի առաջ թաղված քրիստոնյաների ոսկորները հանվել են գերեզմանատներից։ Գումբուրդո գյուղի բնակիչները մի քանի ամսվա ընթացքում դիմել են պետությանը նախնիների աճյունների մնացորդները վերաթաղելու խնդրանքով։ Արդյունքում, բազում դիմումներից հետո ոսկորները թաղվել են, բայց ոչ նախկին տեղերում այլ եղեկեցական բակի անկյուններից մեկում գտնվող ընդհանուր գերեզմանոցում։
 
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած բախման առիթ է դարձել տեղի բնակիչների ցանկությունը խաչքար կանգնեցնել այն տեղում, որտեղ վերաթաղվել են վերանորոգողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների
մնացորդները։
 
Տեղի բնակչության արդար ցանկությանը պետությունը հակադրեց հատուկ նշանակության զորքերին, որոնք, ժամանելով Գումբուրդո գյուղ, սկսեցին գյուղական վանքի բակում հավաքված գյուղացիների դաժան ցրումը։
J-news լրատվական գործակալության տարածած տեսանյութում հստակորեն երևում և լսվում է, թե ինչ եղանակով են հատուկ նշանակության ջոկատը «կանոնակարգում» Գումբուրդո գյուղի արդար դժգոհությունը։
 
Ավելի ուշ, հատուկ նշանակության ջոկատի զինվորների կողմից անհավասարաչափ ուժի գործադրումից հետո (օգտագործվել են դագանակներ, հրազեն, ինչպես նաև բազմաթիվ խոսքային և ֆիզիկական վիրավորանքներ) հատուկ նշանակության զորքի վրա քարեր են շպրտվել։ Դա գյուղացիների պատասխան արձագանքն էր։
Արդարացնել բռնությունը (ում կողմից էլ որ այն իրագործվի), անընդունելի է։
 
Մինչդեռ, եթե պետությունը արդար դժգոհթյունը կանխելու նպատակով իր իսկ բնակչության դեմ ֆիզիկական ուժ է գործադրում, ապա բնակչությունը լիովին իրավունք ունի ինքնապաշտպանության դիմել։ Ինչն էլ տեղի ունեցավ Գումբուրդո գյուղում։
 
Անմիջապես այն բանից հետո, երբ Գումբուրդո գյուղում իրավիճակը սրվեց և պարզ դարձավ, որ տեղի բնակիչները չեն պատրաստվում ընկրկել՝ տեսնելով, որ պետությունը ցանկանում է պատժել իրենց ցուցաբերած քաղաքացիական ակտիվության համար, դեպքի վայր հավաքվեցին տեղի ազգային ջոջերը և այլ շահագրգռված անձինք։ Օրվա վերջում Գումբուրդո գյուղ ժամանեց Վրաստանի Ներքին Գործերի նախարարը, որը հայտնել է տեղի բնակիչներին, որ Խաչքարի տեղադրման հարցը կլուծվի վրացական և հայկական եկեղեցիների միջեկեղեցական երկխոսության
շրջանակներում։
 
Ավելի ուշ Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որը կարդալիս հայտնի է դառնում, որ որոշ բնակիչների հանդեպ, որոնք դիմադրություն են ցուցաբերել հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված բռնությանը՝ քրեական գործ է հարուցվել։
 
Առաջին հերթին զարմանք է առաջացնում այն փաստը, որ բռնություն իրականացնող և փաստացիորեն տեղի բնակիչներին պատասխան քայլեր ձեռնարկելու դրդող հատուկ նշանակության զորքերի հանդեպ որևէ հետաքննություն չի հարուցվել։ Մնում է հուսալ, որ նման հետաքննություն, այնուամենայնիվ կանցկացվի և մեղավորները կպատժվեն։
 
Մինչդեռ, զայրույթ են առաջացնում այլ հանգամանքներ։
 
Ո՞վ է հրաման արձակել Գումբուրդո գյուղ հատուկ ծառայության զորքեր մտցնել։
 
Ի՞նչ նպատակով՝ վախեցնե՞լ քաղաքացիներին, իրագործե՞լ բռնություն։
 
Ինչո՞ւ պետք է հավաքական գերեզմանոցում խաչքարի տեղադրման հարցը լուծվի երկու եկեղեցիների մակարդակում։
 
Եվ ընդհանրապես, Գումբուրդոյի տաճարի պատկանելության հարցն արդյո՞ք այսպես կոչված «վիճահարույց եկեղեցիների» երկխոսության մասն է համարվում։
 
Եթե տաճարի վերանորոգման աշխատանքները տարվում են պետության կողմից, ապա խաչքարի տեղադրման հարցը ևս պետք է լուծվի համապատասխան պետական գերատեսչությունների կողմից։ Հակառակ դեպքում ինչի՞ համար են պետք բյուջեի միջոցներն ամեն ամիս գռփող տեղական ինքնակառավարման մարմինները։
 
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները սարերի հետևում չեն, և արժե մտածել, թե ինչո՞ւ ընտրել այդ «մարմիններին», եթե նրանք չեն կարողանում հասարակ խնդիրներ լուծել։ Մի՞թե խաչքարի տեղադրման հարցը քրիստոնեական երկրում պետք է հանգեցնի կոնֆլիկտի։
 
Եթե հարցն այնուամենայնիվ, պատկանում է եկեղեցական երկխոսությանը, ապա գուցե արժե՞ վերականգնել Հայկական Քաղկեդոնական Եկեղեցին, որն էլ իր ժառանգությունը վերակագնելու բանակցությունները կվարի։
 
Ստեղծված իրավիճակում մի բան է ուրախացնում՝ կողմերից ոչ մեկը (տեղի բնակչությունը և Վրաստանի բարձրաստիճան ղեկավարությունը) չեն ցանկանում կոնֆլիկտ։ Բոլորը հասկանում են, որ կոնֆլիկտից կարող են օգտվել պետության թշնամիները։ Դա ակնհայտ է։ Եվ հենց նման վերաբերմունքն է լավատեսություն
ներշնչում, որ վաղ թե ուշ պետությունը համարձակություն ձեռք կբերի և իր լիազորությունները չի փոխանցի այլ մեկին։
 
Թեկուզ հենց հարգելի Եկեղեցուն։
 
դիտվել է 7273 անգամ
Լրահոս
23 Հուլ
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել Կարպիս Փաշոյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունումՓաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր ՉPR-ված նախագահը ...Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան Դեռ չի հասկացվում՝ ով ում բարեկամն է... Եվգենի Պետրոսյանի գրառումը Տիգրան Քեոսայանի մասինՆախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ Երևանի ու Կոտայքի մարզի մի շարք շրջաններում գազամատակարարումը կդադարեցվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին. Տոնոյան Ռուսական սահմանապահ զորքերի անցակետերը բնակիչների համար գլխացավանք են դարձելԹևան Պողոսյանը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակահարմարության մասինԻշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել Կարեն Ղազարյանի գործի հետ կապված՝ Կարմիր խաչը շարունակում է երկխոսությունը Ո՞վ է սադրում և ինչո՞ւՀայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Շոգը կվերադառնա Ինքնասպանություն Երևանում. միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվելATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամներիԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ (տեսանյութ) Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի՝ անոմալ վայր համարվող տարածքիցՄեսութ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի է խաղացել (տեսանյութ)Պաշտոնաթող գեներալներից հետ կվերցվեն «գոլդ» համարանիշերըՎարչապետի ընտանիքը 10 օրով կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. ասֆալտով բարձված բեռնատարը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան «Դրախտի վարդավառ» Դրախտիկում (լուսանկարներ) Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Արցախի ՄԻՊ-ի նկատառումներըԻրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Աստղագուշակ՝ հուլիսի 23-ի համարՕրվա խորհուրդըԵգիպտացորենի եփման միակ ճիշտ և անկրկնելի բաղադրատոմսը․ անմահական համ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս
ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տանն ենԻ՞նչ է կատարվել Բաղդասարյանի սենյակում. Ալեքսանյանը խիստ նյարդային է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապտակը Էդմոն ՄարուքյանինՄանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կարապետյաններին«Ժամանակ». Աղմկահարույց բացահայտում. Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հրամաններըԿարապետյանը տարեկան մոտ 4 000 000 դոլար գումար է գրպանել. Ո՞վ է պատասխան տալուՑնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք. Հո դուք չտես չեքԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)