00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ֆրանսիայի հավաքականի պարգևատրումը (լուսանկարներ)Ֆրանսիայի հավաքականն` աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)Ինչպես է անվնաս հայտնվել այնտեղ, երբ ամբողջ տարածքը մինապատված է. Բերդավանի գյուղապետԿզովանանք. սպասվում է անձրև և ամպրոպԿարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ. Աշոտ Ահարոնյան Ինչ է կատարվում Սևանա լճում. արձագանքել է բնապահպանության փոխնախարարը (տեսանյութ) Չորս տղաները իրենց մյուս զինակից ընկերների հետ փրկել են ՄարտակերտըԴավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակին ՀՀ քաղաքացու վերադարձի համար (լուսանկար)Երևանի ավագանու «Հանապետական կուսակցություն» խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են КамАЗ-ն ու Peugeot-ն. կան վիրավորներ

Հայաստանը հանձնվեց...

Խորհրդարանն այսօր 87 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, դեմ արտահայտվեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները։ Նշենք, որ ըստ համաձայնագրի, զինված ուժերի միացյալ խմբավորումը 2 երկրների քաղաքացիներին պետք է պաշտպանի արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։ Ըստ համաձայնագրի և հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ: Ըստ պայմանագրի և դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու անմիարժեք, իսկ դրանց մի մասը, պարզապես մտահոգիչ: Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությունը: Դժվար է ասել, թե ի՞նչ գործողություններ են կանգնած այս, բավականին անմիարժեք խնդիրների հետևում: Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաև սահմանվում է, որ ՀՀ և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ ևս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման: Եվ եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին անմիարժեք են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը և այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կարող են, դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչև Երևանում ցույցեր ցրելու, կամ ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տան:
 
Այսպիսով ստացվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համատեղ զորախումբ, որի գործառույթների մասին, սակայն, հստակ չի նշվում երկու կողմերից էլ և այդպես էլ պարզ չի դառնում` արդյոք այդ զորախումբը հարկ եղած դեպքում ներգրավվելո՞ւ է Հայաստանի սահմանի պաշտպանությանը, եթե լինի հարձակում Ադրբեջանի կողմից։ Նկատենք, որ 1994 թվականին կնքված զինանադադարի պայմանագրի խախտումը Ադրբեջանի կողմից, կարծես թե, օրինաչափություն է դարձել։ Չնայած սրան` առավել հաճախ նշվում է, որ զորախումբը կոչված է պաշտպանելու Հայաստանի, այսպես ասած, արտաքին սահմանները, որոնցից չգիտես ինչու` մինչ օրս համարվում է հայ-թուրքական սահմանը: Անշուշտ, Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունը շատ կարևոր է, սակայն այսօրվա դրությամբ առավել հավանական են հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ոտնձգությունները, ուստի եթե ռուսական զինուժի առկայությունը համարվում է զսպող գործոն Թուրքիայի հետ սահմանին, ապա հասկանալի չէ, թե ինչու այդ գործոնը հստակ չի նշվում նաև հայ-ադրբեջանական սահմանի դեպքում:
 
Իրականում միացյալ զորախումբը գոյություն ունի արդեն տևական ժամանակ: Դրա ձևավորման գործընթացը սկսվել է 1990-ականների կեսերից, և այն մշտապես գործել է: Այժմ պարզապես տեղի է ունեցել գործընթացի կանոնակարգում: Սա ավելի շատ ունի սիմվոլիկ նշանակություն: Փաստ է, որ այս հարցը արծարծվում է ոչ միայն Հայաստանում, այլ քննարկվում է հարևան Ադրբեջանում, Արևմուտքում, հենց Ռուսաստանում: Սա Հայաստանի անվտանգության ապահովման ձևաչափերից մեկն է: Ռուսաստանի հետ համագործակցությունը, առհասարակ, այսպես ասած անվտանգության ապահովման «հայկական տարբերակն» է: Այն ինչ Ադրբեջանը ձեռք է բերևում կանխիկ գումարով, մենք ստանում ենք Ռուսաստանի հետ համագործակցության ձևաչափի շրջանակներում: Դա, օրինակ` ցածր գներով զենքի և զինամթերքի ձեռբերումն է, սպայական անձնակազմի ուսուցումը, համագործակցության որոշակի ֆինանսական ձևաչափերը: Բացի դրանից` հայ-թուրքական սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները և հայկական կողմը հնարավորություն ունի իր ռեսուրսները օգտագործել այլ ուղղություններով: Ռուսական կողմը, խոշոր հաշվով գնում է դրան, ոչ այդքան իր վարկանիշի բարձրացման, որքան վերջին շրջանում փոքր-ինչ շեղված հավասարակշռության վերականգնման համար: Նոր պատերազմը պետք չէ ոչ ոքին, այդ թվում նաև` ռուսական կողմին:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 33460 անգամ
Լրահոս
16 Հուլ
Չպետք է թույլ տանք որևէ մեկին, որ խղճի ազատության «տանիքի» տակ որոշակի արտոնություններ փնտրի. Նիկոլ Փաշինյան Որպես կառավարություն չենք կարող որևէ գործողություն իրականացնել առանց հիմնավորման. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից.Սարգիս ՍտեփանյանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով պատասխանում է քաղաքացիների հարցերինՖրանսիայի հավաքականի պարգևատրումը (լուսանկարներ)Իրավիճակը սրվել է Սումգայիթում Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ Ֆրանսիայի հավաքականն` աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)Սարսափելի ապագա․ սուպերհամակարգիչը մարդկությանը տանջալից կործանում է կանխատեսել Ահա թե ինչ զենք են կրում ամերիկացիները (լուսանկարներ) Եթե պատկան մարմինները շարունակեն չպաշտպանել Կաթողիկոսին, ապա դա կանեն հոգևորականները. Տեր Ասողիկ Ձեր թվաբանության դասատուի . Ադրբեջանցիների թվերը տարակուսելի են Ֆրանսիա-Խորվաթիա. մեկնարկային կազմերըՌիտա Օրայի գայթակղիչ ներքնազգեստով լուսանկարները Կարևոր է չկորցնել կանացիությունը. VARDA (լուսանկար) Նազենի Հովհաննիսյանի գայթակղիչ լուսանկարները լողափից Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին (լուսանկարներ)Ինչպես է անվնաս հայտնվել այնտեղ, երբ ամբողջ տարածքը մինապատված է. Բերդավանի գյուղապետԿզովանանք. սպասվում է անձրև և ամպրոպԿարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ. Աշոտ Ահարոնյան Ինչ է կատարվում Սևանա լճում. արձագանքել է բնապահպանության փոխնախարարը (տեսանյութ) Չորս տղաները իրենց մյուս զինակից ընկերների հետ փրկել են ՄարտակերտըԴավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակին ՀՀ քաղաքացու վերադարձի համար (լուսանկար)Երևանի ավագանու «Հանապետական կուսակցություն» խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են КамАЗ-ն ու Peugeot-ն. կան վիրավորներԲա Շանթ Հարությունյանին ե՞րբ են ազատ արձակելու Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ հավանում ստացած հարցերին «Սպայկա» ընկերությունը սպասում է ՊԵԿ-ի պարզաբանումներին Աստղագուշակ՝ հուլիսի 15-ի համարՕրվա խորհուրդըԱստղերը և նրանց լողազգեստները (լուսանկարներ) Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունըԱրցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Մահացել է Տեր Տաճատ ավագ քահանա ԴավիդյանըԽորվաթիայում բոլոր դեպքերում երկրաշարժ է լինելու. ԴալիչՄեկնարկում ենք «ներՈւԺ» ծրագիրը. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Հոբելյանական «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները հայտնի են Կարելի էր ընդամենը ներողություն խնդրել սխալ բաներ խոսելու համար ինչպես փլուզել օտար երկիրը ներսիցՈստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել. Արման Թաթոյան Խաբեությամբ դպրոցներից կրակմարիչներ են հափշտակել (տեսանյութ) Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Ստվերային պրոցեսները եռում են«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ Բելգիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչո՞ւ ԵՄ-ը չի շտապում օգնել Փաշինյանին «Հուսո առագաստ-2018»-ը հասնում է բաց ծով…Արգել ՀԷԿ-ի ավազանում հայտնաբերվել է 17-ամյա քաղաքացու դի Իրավիճակի լրջությունն ու նախարարի անգործությունը
Ամենադիտված
Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՍկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը Ո՞ւմ պետք է Փաշինյանը «երախտապարտ» լինի Հայաստանում իշխանափոխության համար. Ալիևը հանդես է եկել հերթական անադեկվատ հայտարարությամբ Հա՛յդե Փարիզ. ինչպե՞ս են երկրից հեռանում Սարգսյանները. իրավապահների անփութությո՞ւն, թե՞...Նախկին ոստիկանապետի եղբայրն ու եղբորդին բռնություն են գործադրել անչափահասի և նրա հոր նկատմամբ, ստիպել են ծնկի գալ (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդու փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբԵրեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Առողջապահության նախարարը աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամիին. «Հրապարակ»
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՇտապ. ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի ամառանոցում է (փոփոխված)Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին