Lurer.com | IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցՄենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակումԼևոն Արոնյանը գրավեց 5-րդ հորիզոնականը

IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։

Ինչպես տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Րաֆֆի Պաղճեանն ավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ Մինչ Shell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

«Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք հուսով ենք, որ Րաֆֆի Պաղճեանի փորձն ու գիտելիքները թույլ կտան, որպեսզի հիմնադրամը Հայաստանում սոցիալական ձեռներեցության մշակույթի զարգացման նոր փուլ մտնի», - ասել են IDeA  հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:

«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝  Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:

Էդգար Մանուկյանը, ով IDeA  հիմնադրամը ղեկավարում էր 2015թ. հուլիսից, որոշել է զբաղվել սեփական նախաձեռնությունների իրականացմամբ։  

«Մենք շնորհակալ ենք Էդգար Մանուկյանին՝ IDeA հիմնադրամում աշխատանքի և UWC Դիլիջան դպրոցի կառուցման գործում ունեցած մեծ ներդրման համար, ու հաջողություն ենք մաղթում նրա ձեռնարկումներում»,- նշել են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը: 

Րաֆֆի Պաղճեանի կենսագրությունը

Րաֆֆին 35 տարվա աշխատանքային փորձ ունի Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։

Նա ծնվել է 1956 թ. Բեյրութում։ 1981թ. ավարտել է Ֆրանսիայի Ecole Nationale Supérieure de Chimie de Lille ինստիտուտը՝ քիմիական ինժեների որակավորմամբ:

Կարիերան սկսելով Shell-ի Հաագայի գրասենյակում՝ Րաֆֆին 1984թ. տեղափոխվում է Յոկոհամա, որտեղ North West Shelf  նախագծում աշխատում է որպես նախագծող ինժեներ: 1987թ. Րաֆֆին տեղափոխվում է Shell-ի կոմերցիոն բաժին՝ բիզնես վերլուծաբան աշխատելով Լոնդոնում՝ Shell International Gas ընկերությունում:

1989թ. Րաֆֆին տեղափոխվում է Տոկիո՝ ղեկավարելու Բրունեյի նավթագազային նախագիծը:  

1992թ. Րաֆֆին տեղափոխվում է Մուսքաթ՝ ստանձնելու Օմանում Shell-ի  կորպորատիվ գործերի կառավարչի պաշտոնը:

Այնուհետև Րաֆֆին տեղափոխվում է Լոնդոն՝ հետևելու ընկերության գործունեությանը Լատինական Ամերիկայում ու դառնալով Վենեսուելայում Mariscal Sucre նախագծի ղեկավարը:

2004թ. Րաֆֆին հաստատվում է Դուբայում՝ աշխատելով որպես Միջին Արևելքում Shell-ի տեխնիկական թևի՝ Shell Global Solutions International-ի գլխավոր տնօրեն:

2007թ. Րաֆֆին տեղափոխվում է Դոհա՝ որպես տեխնիկական ծառայությունների և  բիզնես հարաբերությունների գծով փոխնախագահ, ինչպես նաև նշանակվում է Կատարի Shell-ի գործադիր տնօրեն: Րաֆֆին ղեկավարել է  Shell-ի տեխնիկական աջակցության ծառայությունը՝ վերահսկելով Qatar Shell Research & Technology Centre-ի գործունեությունն ու Կատարի Shell-ի համար իրականացնելով կառավարության և բիզնես շրջանակների հետ հաղորդակցության ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր:

2012թ. Րաֆֆին դառնում է Աբու Դաբիում Shell-ի գործառնական տնօրենը, իսկ 2016թ. մայիսին՝ նշանակվում Միացյալ Թագավորության Shell-ի գործադիր տնօրեն։  

2017թ. փետրվարին Րաֆֆին նշանակվում է N2Growth խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն:

Րաֆֆին Պաղճեանն ամուսնացած է, ունի երկու որդի:

դիտվել է 679 անգամ
Լրահոս
17 Օգոս
Ռուս սահմանապահները ձերբակալել են հերթական սահմանախախտին Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Օրվա Խորհուրդը«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման Աստղագուշակ` օգոստոսի 17-ի համարՉի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված. «Ժողովուրդ»Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն. «Ժողովուրդ»10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երեւանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը. «Հրապարակ»ԱԻՆ նախկին փոխնախարարը և աշխատակազմի նախկին ղեկավարը կալանավորվել են. «Ժողովուրդ»Օրեր առաջ գործողություն կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երեւանյան բնակարանում. «Հրապարակ»Սերժ Սարգսյանին որպես վկա՞ կհարցաքննեն, թե՞ նրան էլ մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. «Ժողովուրդ»Հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչեւ օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին. «Հրապարակ» Անվտանգության ընկերությունները իշխանափոխությունից հետո հայտնվել են ծանր վիճակում. «Հրապարակ»9 պատճառ՝ ինչու պետք է Երկվորյակները լինեն բոլորի կյանքում Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի աղջնակի են որդեգրելու. ԶԼՄ–ներ Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու՝ միայն հանցագործներ․ Արարատ Միրզոյանը՝ Քոչարյանի մասին Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիրՏիմատին 35-ամյակի կապակցությամբ նոր տեսահոլովակ է ներկայացրել «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով. այսօր նրա ծննդյան օրն է Գյումրիում ավտոկայանատեղիները վճարովի կդառնա՞ն (տեսանյութ) Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցԲացահայտվել է հանցագործության 54 դեպք Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին Մակրոնը հավաստիացրել է Էրդողանին, որ Ֆրանսիան Թուրքիայի կայունության կողմնակից է Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների Նախարարությունը քայլեր է ձեռնարկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոնները հաշմանդամների համար հասանելի դարձնելու համար Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին Բոլոր դպրոցականները հնարավորություն կստանան օգտվել մշակութային օջախներ այցելության աբոնեմենտային համակարգից Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրենին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան Անձրեւից պաշտպանվելու նոր միջոց Է գտնվել Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը 41.7 մլրդ դրամ. Հակակոռուպցիոն պայքարը շարունակվում է Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթողԱդրբեջանական հեռուստաալիքով ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը (տեսանյութ) Քիմի և Քանյեի 2-ամյա որդու պարը (տեսանյութեր) 12-ամյա երեխան ընդունվել է Մեքսիկայի ազգային միջուկային համալսարան (տեսանյութ) Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)«Պոկերի արքան» 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին