Մաքսիմ Մանուկյանը, Բաբկեն Շահազիզյանը և Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան
ՍպորտՀունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մարզիկներին պարգեւատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Հրաչյա Ռոստոմյանը եւս մեկ անգամ շնորհավորեց մարզիկներին՝ բարձր գնահատելով նրանց գրանցած արդյունքները։