Lurer.com | Ռուս-ադրբեջանական առևտուր՝ Արցախի հարցում
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորը«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)

Ռուս-ադրբեջանական առևտուր՝ Արցախի հարցում

Այս շաբաթ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ երկու հույժ կարևոր մեսիջներ հնչեցին արևմուտքից: Նախ՝ ԱՄՆ Պետքարտուղար Թիլերսոնը հաստատեց Պետդեպի աջակցությունն առաջարկին, որը ներկայացրել էին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ դեմոկրատ Էլիոթ Էնգելը։ Հիշեցնենք՝ օրենսդիրները կոչ են արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը եւ կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։ «Պետդեպը պաշտպանում է դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու եւ շփման գծին ու հայ–ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ-ը Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, գործընթաց, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որը մեր կարծիքով կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,– ասել է Թիլերսոնը։ Հայկական կողմն Արցախի նախագահի մամուլի խոսնակի մակարդակով ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը: Մյուս մեսիջը հնչեց անուղղակի՝ վիրավորված Իլհամ Ալիևի շուրթերից, ով եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը բողոքում էր, որ Եվրամիությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա ներառել Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում:
 
ԱՄՆ-ն ձևավորում է Հարավային Կովկասի առանցքային ուղղության վրա իր քաղաքականությունը, և ըստ այդմ՝ հարց է առաջ գալիս, թե դրանում ինչ տեղ ու նշանակություն է ունենալու Արցախյան խնդիրը: Կա տեսակետ, որ այն ԱՄՆ-ի հատկապես նոր վարչակազմի համար կարևոր չէ, և խնդիրը կհանձնեն Ռուսաստանի տնօրինությանը, ինչը, իհարկե, վատ է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ կարևորությունն ամենևին չի արտահայտվում միայն, այսպես ասած, կարգավորման ակտիվ ջանքերով, և կարող է լինել լրիվ հակառակը` ԱՄՆ համար կարևոր լինի Կովկասում կայունությունը, ինչը պահանջում է հենց Ռուսաստանի կարգավորման պլանների ակտիվ հակազդեցություն: Հենց դրան էլ միտված են ԱՄՆ և ԵՄ վերջին մեսիջները: Կովկասում ԱՄՆ-ն հետապնդելու է հենց այդ խնդիրը, քանի որ հնարավոր չէ այլ կերպ ապահովել ատլանտյան անվտանգությունը, եթե այն ապահովագրված չէ հենց Կովկասում: Իսկ Կովկասում ատլանտյան ապահովագրության լավագույն գոտին, արդյունավետ, հարաբերականորեն հուսալի գոտին այն է, որը ներկայում պահում է հայկական կողմը: Սա նշանակում է, որ եթե Արցախի հարցում Ռուսաստանը վարի ակնհայտորեն պրոադրբեջանական քաղաքական կուրս, ապա տրամաբանական կլինի, որ Հայաստանը վերանայի իր մոտեցումները. պայմաններն ավելի քան բարենպաստ են դրա համար: Հայկական կողմի այդ հնարավորությունը գիտակցելով, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վարում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի Հայաստանը չհեռանա իր ազդեցության գոտուց, իսկ Ադրբեջանն էլ առնվազն արևմտյան ճամբար չտեղափոխվի: Միևնույն ժամանակ, կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը: Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և վերականգնվեն տնտեսական կապերը), իսկ հետո, երբ կրքերը կհանդարտվեն, տարածաշրջանի պատկանելութան հանրաքվե անցկացվի: Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդպիսի ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին: Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում և պարտադրում է Երևանին՝ մտնել այսպես կոչված առարկայական բանակցությունների փուլ, ինչին Երևանը նախկինում դիմադրում էր, քանի դեռ կյանքի կոչված չէին Վիեննայի պայմանավորվածությունները։ Այժմ Հայաստանի ինքնիշխանությունն այնքան թուլացած է, որ նույնիսկ զրկված է նախկին դիրքորումը հետևողականորեն պնդելու հնարավորություններից :
 
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Արևմուտքի մեսիջները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ուղղված են առավելապես Ռուսաստանին, սակայն դա չի նշանակում, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է դիտորդի դերում հայտնվի: Պաշտոնական Երևանը կարող է և պարտավոր է օգտագործել Արևմուտքի քաղաքական տոնայնության փոփոխությունը՝ հատկապես նախագահների հանդիպմանն ընդառաջ:
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 11641 անգամ
Լրահոս
20 Օգոս
Այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը. Արա ԶոհրաբյանՎաղ միջնադարյան պարսպի մնացորդների պահպանման պատճառով փոփոխվել է Հյուսիս-հարավի նախագիծըՈ՞ւմ բաժին կհասնեն «թավշյա հեղափոխության» պտուղներըԵրկկողմ հուշագիր` ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածությունը հետազոտելու մասին Լիդիանը Հայաստանում խթանում է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ․«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցների բաց նամակըՄեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը Փաշինյանի ավանսը ուժի մե՞ջ էՀայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ Արարատի մարզում բերքը ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է․ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն խումբ. «Փյունիկ»-ը կամային հաղթանակ է տոնել, «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում․ Նիկոլ ՓաշինյանԱրտակ Զեյնալյանը այցելել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունՄիայն ստատուսներ չի, որ գրում եմ՝ երբեմն էլ ստեղծագործում եմ. Քրիստ ՄանարյանՀրդեհ Լորիս Մելիքովի փողոցումՀովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվելԴատավոր Հայարփի Զարգարյանի միլիոնները տարեցտարի սրընթաց ավելանում ենՌոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ արժանի է․ Րաֆֆի ՀովհաննիսյանՔրեակատարողական ծառայության պետը երկու ծառայողի շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում Նիկոլ Փաշինյանը երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը․ Արմեն Մինասյան (լուսանկարներ)Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան Դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ«Ժառանգության» քաղաքապետի 3 թեկնածուներից մեկը Րաֆիի Հովհաննիսյանն է «Վարդարը» հաղթել է Տիգրան Բարսեղյանի խփած միակ գոլի շնորհիվ (տեսանյութ)Սննդային թունավորում Արցախում Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորըԹբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Թուրքիայում կրակել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)Սահմանադրական փոփոխություններ կարող է իրականացվել ՀՀԿ-ի համաձայնության դեպքում․ փաստաբանՀայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ ԺՈՒԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին Արծաթափայլ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ նոր, կրքոտ ֆոտոշարքում (տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը՝ իշխանությունը Հայաստանի ժողովրդին փոխանցելով․ Սաակաշվիլի«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հորդորում ու կոչ եմ անում դպրոցի տնօրեններին, աշակերտներին աջակցել ներգաղթյալ երեխաներին. ԿԳ նախարարԱրմեն Աշոտյանը կդիմի Նիկոլ ՓաշինյանինԱստղագուշակ` օգոստոսի 20-ի համարՕրվա խորհուրդըԿայացել են Ռուսաստանի «գլխավոր գողի» ընտրությունները Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ Ավտովթար ԱշտարակումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...