Ինյեստան «Բարսելոնա»-ի հետ երկարաձգեց պայմանագիրը մինչև կարիերայի ավարտը (լուսանկարներ)
ՍպորտԿիսապաշտպան Անդրես Ինյեստան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ: Նոր պայմանագիրը կգործի մինչ ֆուտբոլիստի կարիերայի ավարտը: Այս մասին տեղեկացնում է կատալոնյան թիմի պաշտոնական կայքը:
Ինյեստան կատալոնյան ակումբի ակադեմիային է միացել 1996թ.-ին:
2002-ից հանդես է գալիս թիմի հիմնական կազմում, մասնակցել է 639 խաղի, խփել 55 գոլ:
Լիոնել Մեսսիի հետ հանդիսանում է «Բարսելոնա»-ի ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստը՝ 30:
Ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը կատալոնյան թիմի հետ՝ ուժի մեջ է մինչև 2018թ.-ը: