«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահը՝ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
23-ամյա դարպասապահից բացի, փարիզյան թիմի ուշադրության կենտրոնում է նաև «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան և «Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
Նշենք, որ Դե Խեայի պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ ավարտվում է 2019թ.-ին:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ անգլիական ակումբը բանակցում է դարպասապահի հետ նոր պայմանագիր կնքելու համար: