Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) 

Լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումները Թուրքիայում. երկրի ներքին կայունությունը լրջագույն սպառնալիքի տակ է

Թուրքիա

2016 թվականին Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջումից հետո ավելի սաստկացան մեդիադաշտի ներկայացուցիչների՝ մասնավորապես լրագրողների հանդեպ տարատեսակ ձերբակալություններն ու բռնությունները:

Մասնավորապես թուրքական իշխանությունները դրա հիմնական մեղավորներ տեսնում էին լրագրողների ճնշող մեծամասնությունը, որոնք թուրքական իշխանության տվյալներով սերտորեն կապված են ժողովրդավարական իսլամի գաղափարական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա վարչախմբի հետ: Դա էր վկայում նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ լրագրողների հեռախոսներում առկա էր այսպես կոչված Bylock ծրագիրը, որով գյուլենականները գաղտնի կապ են հաստատում միմյանց հետ:

Առհասարակ թուրքական իշխանությունների շրջապատում գյուլենականներին նույնականացնում են արևմտամետ ուժերի հետ, գլխավորապես արևմտյան երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնք միտված են մշտապես Թուրքիան պահելու արևմտյան գերտերությունների՝ գլխավորապես ԱՄՆ-ի վարչակարգի հսկողության տակ:

2016 թվականին հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը դիտարկվեց հենց այդ համատեքստում, երբ դրանից հետո կատաղի հետապնդում սկսվեց հատկապես լրագրողների դեմ: Դրա վառ օրինակներից էր տասնյակ թուրքական թերթերի և կայքերի փակումը, որոնք որակվեցին իբրև ընդդիմադիր, ձերբակալվեցին թուրքական հանրահայտ Ջումհուրիեթ, Բիրգյուն, Սյոզջյու, Զաման և այլ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվականների տնօրինությունը և խմբագրակազմը: Հատկանշական է, որ երբ 2002 թվականին «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայում եկավ իշխանության, Ֆեթուլլահ Գյուլենը կարգվեց նրա գաղափարական առաջնորդ՝ այն առաքելությամբ, որ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս կտարածի այսպես կոչված «ժողովրդավարական իսլամը», որը իր մեջ ներառում էր մահմեդական կրոնը՝ ողողված արևմտյան արժեքներով: Գյուլենի ձեռքում էին ահռելի ֆինանսական և նյութական միջոցներ, միլիարդավոր դոլարներ, որոնք պետք է ծառայեին հենց այդ նպատակին՝ մասնավորապես նման կրոնական դպրոցների և այսպես կոչված համայնքների ստեղծմանը: Հենց այդ ժամանակվանից սկսած Թուրքիայի լրատվությունը դարձավ գյուլենականների հիմնական հենակետերից մեկը, որով ժողովրդավարական իսլամը սկսեց տարածվել…

2001 թվականից սկսած Գյուլենի ջանքերով գյուլենականությունը սկսեց ամրապնդվել ինչպես մեդիայում, այնպես էլ բանակում և տնտեսական մրցասպարեզում: Հետևաբար` երբ Էրդողանի ու Գյուլենի մեջ հարաբերությունները սրվեցին, պարզ դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների թույլ կողմը դա հենց լրագրողական դաշտն ու բանակի ստորաբաժանումներն են:

Վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն վերջին 2 տարում Թուրքիայում փակվել են գյուլենականներին պատկանող 4000-ից ավել գրասենյակ և հաստատություն, լուրջ հսկողության տակ են դրվել լրատվամիջոցները, ձերբակալվել են 500-ից ավելի լրագրողներ և վերլուծաբաններ: Սակայն ի հեճուկս այդ ամենի՝ գյուլենականների թիվը Թուրքիայում ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակը՝ իշխանությունները դեռևս չգիտեն, թե էլ ինչ ոլորտում փնտրեն գյուլենականների, քանի որ Ֆետոջուները, ինչպես գյուլենականներին անվանում են Թուրքիայում, վերջին 2 տասնամյակում հասցրել են ամրապնդվել Թուրքիայի բոլոր ոլորտներում՝ փաստացի ստեղծելով պետություն պետության մեջ: Միաժամանակ Թուրքիայի իշխանություններին վերջին տարիներին այդպես էլ չհաջողվեց ԱՄՆ-ից ստանալ Գյուլենին, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ վերջինիս դերը ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում բավական բարձր են գնահատում: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ հեղափոխության փորձը ձախողվեց Թուրքիայում, թուրքական իշխանությունները մինչ օրս դեռ հանգիստ չեն, քանզի գիտակցում են, որ նոր հեղափոխության փորձը կարող է կրկնվել ցանկացած պահի և դա այն դեպքում, երբ բավական լարված են ինչպես Թուրքիայի հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության երկրների հետ: Եվ դա այն ժամանակ, երբ վերջին մի քանի տարվա ընթացքում բազում ահաբեկչական ակտեր են գրանցվել Թուրքիայում՝ չհաշված Քրդական բանվորական կուսակցության հարձակումները և դրա հետևանքով գրանցված Թուրքիայի զինված ուժերի կորուստները:

Իր հերթին Գյուլենը ամեն առիթով հայտարարում է, որ չնայած ինքը կապ չունի հեղաշրջման փորձի հետ, այնուհանդերձ նա հետագայում կփորձի վրեժխնդիր լինել Էրդողանից՝ իր կողմնակիցների հանդեպ ճնշումներ կիրառելու համար: Այսուհանդերձ կարող ենք եզրակացնել, որ Թուրքիա-Արևմուտք լարված հարաբերությունները իրենց ուղղակի հետքն են թողնում Թուրքիայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կայունության վրա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան
Ամենադիտված