Lurer.com | Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցՄենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակումԼևոն Արոնյանը գրավեց 5-րդ հորիզոնականը

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ ներկայացնում ենք խորհրդի նիստում ՀՀ նախագահի ելույթն՝ ամբողջությամբ.

Հարգելի՛ պարոն նախագահող,


Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան:

Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ: 

Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն:

Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում:

Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:
Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:

Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է: 

Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:

Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում:

Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:

Շնորհակալություն:

դիտվել է 2261 անգամ
Լրահոս
17 Օգոս
9 պատճառ՝ ինչու պետք է Երկվորյակները լինեն բոլորի կյանքում Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի աղջնակի են որդեգրելու. ԶԼՄ–ներ Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու՝ միայն հանցագործներ․ Արարատ Միրզոյանը՝ Քոչարյանի մասին Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիրՏիմատին 35-ամյակի կապակցությամբ նոր տեսահոլովակ է ներկայացրել «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով. այսօր նրա ծննդյան օրն է Գյումրիում ավտոկայանատեղիները վճարովի կդառնա՞ն (տեսանյութ) Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցԲացահայտվել է հանցագործության 54 դեպք Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին Մակրոնը հավաստիացրել է Էրդողանին, որ Ֆրանսիան Թուրքիայի կայունության կողմնակից է Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների Նախարարությունը քայլեր է ձեռնարկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոնները հաշմանդամների համար հասանելի դարձնելու համար Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին Բոլոր դպրոցականները հնարավորություն կստանան օգտվել մշակութային օջախներ այցելության աբոնեմենտային համակարգից Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրենին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան Անձրեւից պաշտպանվելու նոր միջոց Է գտնվել Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը 41.7 մլրդ դրամ. Հակակոռուպցիոն պայքարը շարունակվում է Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթողԱդրբեջանական հեռուստաալիքով ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը (տեսանյութ) Քիմի և Քանյեի 2-ամյա որդու պարը (տեսանյութեր) 12-ամյա երեխան ընդունվել է Մեքսիկայի ազգային միջուկային համալսարան (տեսանյութ) Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)«Պոկերի արքան» 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՊուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակումԼևոն Արոնյանը գրավեց 5-րդ հորիզոնականըԿոլիզեյ՝ ամենամեծ ամֆիթատրոնը. հետաքրքիր փաստեր (տեսանյութ, լուսանկարներ)Վաղը 7:00-22:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հրապարակի տարածքում «Ռևանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար անհրաժեշտ է…». Սէֆիլյան Արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից Ռոնալդուի քույրը նկարել է իր ընտանիքի անդամներին` ռեստորանի պատին (լուսանկար)Ես ներել եմ իմ թերությունները, փորձե՛ք և դուք. VARDA Վանեցյանը «շնորհքով կներխուժի» ՀՖՖՔոչարյանին ազատած դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ. ՀՔԾ պետՄխիթարյանի գոլը` մարզմանը (տեսանյութ)Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին