3-րդ հղիության մասին հայտարարությունից հետո Քեյթ Միդլթոնն առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման (լուսանկարներ)
World PressՔենսինգթոնյան պալատի կողմից 3-րդ հղիության մասին պաշտոնական հայտարարությունից հետո Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 36-ամյա Միդլթոնը ներկա է եղել Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընդունելությանը, որին հրավիրված են եղել բժշկության ոլորտի ներկայացուցիչները:
Նրբակազմ դքսուհին անձամբ է դիմավորել հյուրերին, իրեն հատուկ անմիջականությամբ ու ջերմությամբ զրուցել նրանց հետ: Նշվում է, որ Միդլթոնին ուղեկցել են ամուսինը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամը, և արքայազն Հարին:
Աղբյուրը մանրամասնում է, որ հատուկ այս առիթի համար դքսուհին ընտրել է ժանյակավոր էլեգանտ զգեստ, որն ընդգծել է Միդլթոնի բարեկազմությունը:
Նշենք, որ դուքսի և դքսուհու առաջնեկը՝ արքայազն Ջորջը, 4 տարեկան է, իսկ նրա կրտսեր քույրը՝ արքայադուստր Շառլոթը՝ 2: Երրորդ երեխայի սեռի մասին տեղեկություն չի հրապարակվել: