00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

«ՀԺ». ՀՀԿ-ի բոզն ու բոքսը. իսկ ո՞ւր է ինտելեկտը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ինչպես եւ խոստացել էր Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանի կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ Երեւանի ավագանու նիստերում նրա կյանքը վերածվել է դժոխքի: «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրենց մաքսիմալ անբռնազբոս են պահում, չեն ենթարկվում էթիկայի որեւէ ներքին կամ արտաքին նորմերի, նիստերի ժամանակ ելույթ ունենալով՝ Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին խոսում են ամենավերջին ձեւակերպումներով, նրանց անվանելով հանցագործ, արյունոտ ձեռքեր ունեցող, մայրաքաղաքը քանդող եւ այլն:

Բնականաբար, ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրենց պարտավորված են զգում հակահարված տալ այս հայտարարություններին, եւ նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր ինտելեկտի, դաստիարակության եւ բարոյականության շրջանակներում:

Ավագանու այսօրվա նիստի մասին մամուլի հրապարակումների վերնագրերը ամփոփ պատկերացում կտան ՀՀԿ-ականների նշված որակների մասին: «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ. փոխքաղաքապետը ավագանու անդամին», «Կերա՞ր աղջի, ՀՀԿ ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին»,  «Իսկական թուրքերի հավաքածու ա. ՀԷԿ-երի Նաիրան՝ ավագանու կին անդամին»,  «Դե վեր ընգի տեղդ, տո՛... փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին», «Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին»:

Ահա այսպես են ՀՀԿ-ականները ավագանու նիստերի ժամանակ  Զարուհի Փոստանջյանից եւ նրա ընկերուհիներից պաշտպանում Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի պատիվը: Իսկ դժոխքն էլ ինչպե՞ս է լինում:

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի զրույցում մեկնաբանելով Երեւանի ավագանու նիստում ստեղծված այս իրավիճակը, մասնավորապես Լեւոն Իգիթյանի անպարկեշտ հայտարարությանը («Ի՞նչ կին, ա՛յ բոզ» բարձրահունչ ռեպլիկի հեղինակը հենց Իգիթյանն է եղել), ասել է. «Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը  քաղաքակիրթ մակարդակով տանել եւ որ հարիր լինի քաղաքական մշակույթին»:

Վահրամ Բաղդասարյանն ինչ-որ մասով ճիշտ է. մամուլն ավելի օպերատիվ արձանագրում է ՀՀԿ-ականների «համարժեք» պատասխանները, քան դրանց նախորդած հայտարարությունները: Լրացնելու համար այդ բացը, մեջբերենք այսօր ԵԾ ներկայացուցչի ասածները. «Շուրջ մեկ ամիս առաջ Սեւակ Ավետիսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում՝ արյունոտ եւ պատերազմը պարտված ձեռքերից եւ հիմա էլ ուզում է ստանալ բնակարան Երեւանը քանդող աղտոտող ձեռքերից: Այսպիսի շռայլ պարգեւներ հենց այնպես չեն տրվում, դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու եւ լռելու համար»: Այսքանը:

Այստեղ չենք գտնի բոզ, ռեխ, կերա՞ր աղջի, ով էս արա, վեր ընգի տեղդ, թուրքի հավաքածու եւ նման որեւէ արտահայտություն: Գրական հայերենով կազմված տեքստ, որ պարունակում է քաղաքական գնահատական:

Նման իրավիճակներում, կարծում ենք, ընտրության մեծ հնարավորություն կա, մինչեւ հայհոյանքներին հասնելը:  Սակայն Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. նշված իրավիճակում նորմալ արձագանքելու համար ինտելեկտ է պետք, մի բան, որով շատ ՀՀԿ-ականներ չեն կարող հպարտանալ:

Ու քանի դեռ իշխող մեծամասնության ներկայացուցիչները ինտելեկտի խնդիր ունեն, Հայաստանում նոր քաղաքական մշակույթ, հանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական բանավեճի ինստիտուտ չի կարող առաջանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4487 անգամ
Այս թեմայով
Լրահոս
25 Հուն
Ղազախստանում ձերբակալվել են ծայրահեղ արմատական խմբավորումների անդամներ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ միացումԱվստրալիայի բնակիչը մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով Երևանում 137 մեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը (տեսանյութ) Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել Իսպանիա-Մարոկկո, Պորտուգալիա-Իրան. մեկնարկային կազմերը հայտնի են Ահա թե ինչու են բերման ենթարկել Սաշիկին. նոր մանրամասներ (տեսանյութ)Մունդիալի A խմբի թիմերի վերջնական դիրքերը Վարչապետի մոտ քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները ՊՆ-ն հայտարարում է պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ Թե ինչու Երևան քաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չպետք է շարունակեն պաշտոնավարելԵրգիչ Անդրեն վերջապես ցույց է տվել սիրելիին. լուսանկարներ Հայտնի է, թե ով կղեկավարի ԷջմիածինըՈստիկանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն ծեծելու համարՍաուդիան Արաբիա-Եգիպտոս՝ 2։1. թիմերը լքեցին պայքարը (տեսանյութ)Ուրուգվայն ուժեղ էր Ռուսաստանից (տեսանյութ)Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է «ձգում» իր բարեմասնությունները (լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանին ոստիկանությունն է բերման ենթարկել. նոր մանրամասներ5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՀրաժարվելով կոսմետիկ միջոցներից տեսաբլոգերը խնայել է տարեկան 4000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին` Սերժի ՎաչոյինՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՀոլլիվուդյան աստղի 12-ամյա դուստրը 2 դոլարով լիմոնադ է վաճառել գեյ շքերթի ժամանակ (տեսանյութ, լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանը բերման ենթարկվեց. բացառիկ տեսանյութՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Թուրքիայում նախագահական ընտրություններին քվեարկել են Պուտինի օգտին (ֆոտո)Ինչպե՞ս եղավ, որ ծակ շալվարով եկան պաշտոնի, և պարզվում է, որ միլիոնատերեր են. Լևոն Բարսեղյան
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկՀրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետին