«Ոսկե գնդակ»-ի դափնեկիրը՝ Լիբերիայի նախագահ
Sport«Չելսի»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Ջորջ Վեան ընտրվել է Լիբերիայի նախագահ: Այս մասին տեղեկացնում է Naij պարբերականը:
51-ամյա Վեան ընտրություններում հաղթել է իր գլխավոր մրցակցին՝ երկրի վարչապետ Ջոզեֆ Բոկային:
1995թ.-ին Վեան արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը («Ոսկե գնդակ» մրցանակ):
Երեք անգամ էլ արժանացել է տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ մրցանակին (1989, 1994, 1995):