00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը

«Ժամանակ». Հրաժարականի եւս մեկ հիմնավոր պատճառ․ Սերժ Սարգսյանը՝ երկընտրանքի առջեւ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները շատ ավելի օբյեկտիվ են լինում, որովհետեւ նրանք, ի տարբերություն կառավարության, հայաստանյան քաղաքականության սուբյեկտ չեն եւ մեր երկրում չունեն ընթացիկ քաղաքական շահեր:

ԱՄՀ-ի գնահատականը Կարեն Կարապետյանի կառավարությանը ոչ մի լավ բան չի խոստանում, մանավանդ, որ հաջորդ տարվա համար տնտեսության զարգացման ավելի համեստ ցուցանիշ է կանխատեսվում: Միջազգային փորձագիտական այս հեղինակավոր գնահատականը վկայում է մեր կառավարության տնտեսական քաղաքականության ձախողման մասին եւ զրոյացնում է կաբինետի այն հավաստիացումները, թե իբր 2017-ի քաղաքականությամբ նախապատրաստվում են հիմքեր, որպեսզի հաջորդ տարվանից տնտեսական աճը բերի զարգացման: Նույնիսկ բարձրակարգ տնտեսագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ Կարեն Կարապետյանի քաղաքականության ձախողումը գրեթե անխուսափելի է` հռչակված առաջնահերթությունների անկատարության ֆոնին:

Ներդրումային բումն այդպես էլ տեղի չունեցավ: Իրավիճակը չի կարող փրկել անգամ կառավարության մանիպուլյատիվ խորամանկությունը, որովհետեւ հիշվում է միայն Սամվել Կարապետյանի սահմանափակ ներդրումների մասին, որոնք սակայն ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետեւ այդ բառը որդեգրել են, դրա հիմքում դնելով կրճատումը: Իրականում օպտիմալացումը դա ճկուն, արդյունավետ, գործուն համակարգ ձեւավորելն է: Սակայն ԱՄՀ-ի կանխատեսման հատկապես քաղաքական հետեւանքներն են կարեւոր, որովհետեւ 2018-ի համատեքստում դրանք ճակատագրական կարող են լինել Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարի տեսանկյունից:

Տնտեսության զարգացման 5%-ոց նշաձողը խորհրդարանական մեծամասնության ու Սերժ Սարգսյանի կողմից սահմանվել են որպես կառավարության գործունեության գնահատման չափանիշ, ինդիկատոր: Հիմա ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել այն տնտեսական աճը, որը դրված է նրա կառավարության ծրագրի հիմքում: Նման դեպքերում կառավարությունները հրաժարական են տալիս կամ պաշտոնանկ են արվում: Օրինակ՝ 2014-ին Տիգրան Սարգսյանի կառավարության արձակման ֆորմալ պատճառը հենց այն էր, որ չէր ապահովվել տնտեսության 7%-ոց աճ: Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հիշեց կառավարության ստանձնած քաղաքական պատասխանատվության մասին եւ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց:

Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հրաժարական տալու մտադրություն չունի, հակառակը` մտադիր է բարձրացնել իր քաղաքական կարգավիճակը, որովհետեւ 2018-ի ապրիլից` վարչապետը նաեւ պետության ղեկավարն է: Իհարկե, գնդակը հիմա գտնվում է Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանական մեծամասնության դաշտում: Եթե Սարգսյանը որոշի, որ 2018-ի ապրիլին նախագահական նստավայրից տեղափոխվում է կառավարություն, ապա խորհրդարանական մեծամասնությունը, անշուշտ, «երկուս» կնշանակի «հինգի» չձգող կառավարությանը: Նման դեպքերում` Բաղրամյան 26-ին թվային աճպարարությունները չեն հետաքրքրում:

Հակառակ պարագայում` խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը «լվանալու» են հասարակության ուղեղները` հիմնավորելու համար, որ, օրինակ, տարբեր են կառավարության եւ ԱՄՀ-ի գնահատման չափանիշները, եւ վերջինիս նշած 2.9 տոկոսը համարժեք է, ասենք, հայաստանյան իրականության 5 կամ 7 տոկոսին: Հայաստանում ամեն ինչ հարմարեցված է քաղաքական կոնյուկտուրային, ավելի ստույգ` ներհամակարգային կոնսենսուսին, որն էլ, ըստ էության, դառնում է կառավարության կամ կոնկրետ պաշտոնյաների գործունեության գնահատման կամ հեռացման չափանիշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 4648 անգամ
Լրահոս
25 Հուն
Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Թուրքիայում նախագահական ընտրություններին քվեարկել են Պուտինի օգտին (ֆոտո)Ինչպե՞ս եղավ, որ ծակ շալվարով եկան պաշտոնի, և պարզվում է, որ միլիոնատերեր են. Լևոն ԲարսեղյանԿողոպուտ «Գաֆրի» ոսկու սրահում. փախչելիս վնասել են մեծ թվով թանկարժեք ավտոմեքենաներ ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Կորած երեխային նկատել են Երևանի Վաղարշյան փողոցում «Կարմիր գծերը» ներկել եռագույն՝ դարձնելով դրանք հանրային տարածքՀայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը Պորտուգալիայի ընտրանին նախապատրաստվում է Իրանի դեմ խաղին (լուսանկարները)«Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող մեզ չանհանգստացնել». Վյաչեսլավ ՎոլոդինԲժիշկներն այլևս չեն ուզում «նալոգ» տալ. Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը շիկացել են Լենա Նազարյանի գրառումը Մանվել Գրիգորյանի առանձնատան կենդանիների մասինՄունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ոստիկանությունը կրկին «Էլլիպս»-ում էԱնձնագրային համակարգում ոստիկանությունը կարևոր փոփոխություններ է խոստանում «Փյունիկ»-ի խոշոր հաշվով հաղթանակը Նիկոլ Փաշինյանը «Թվային Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ է նշանակելԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ Արշալույսցիներն ընդվզել են Մանվել Գրիգորյանի եղբոր որդու պաշտոնավարման դեմՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Վարչապետի օգնականի հայտարարությունից հետո քաղաքապետարանի մուտքը փակած քաղաքացիները ցրվեցին Սրբապղծություն պաշտոնյայի «աչքը մտնելու» համար. ընտանեկան գերեզմանատեղին վերավաճառել են դատախազինՏեսանյութ. Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Նադալը շրջանցեց Ֆեդերերին և դարձավ առաջին ռակետՄանվել Գրիգորյանի փաստաբանին ֆեյսբուքով սպառնացող անձը հայտնաբերվել էՎարչապետ Մեյի տարօրինակ ռևերանսները քննադատության թեմա են դարձել (լուսանկարներ, տեսանյութ) Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվելԻնչպես է անցկացրել ծննդյան օրը Մեսսին (լուսանկարներ)Կորած քաղաքացին հայտնաբերվել է Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի WTA. Շարապովան զիջել է դիրքերըՄի խումբ ակտիվիստներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերըՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ like հավաքած հարցերին Ռոնալդուն խնդրել է իրանցի երկրպագուներին չաղմկել և թույլ տալ քնել (տեսանյութ)Տեսանյութ․ անգլիական բուլդոգը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շուն (լուսանկարներ)
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՄանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկ