Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 

Հայկական ֆուտբոլի հոգեհանգիստը...

Վերլուծական
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2017 թվականի առաջնության խմբային փուլում оրերս Երևանում 5:0 հաշվով զիջեց Ավստրիային: Մարզադաշտում ներկա փոքրաթիվ ֆուտբոլասերները, տեսնելով խայտառակությունը, բացահայտ կերպով երկրպագում էին Ավստրիային՝ ծաղրելով մեր խաղացողներին: Սա ոչ միայն ցավալի, այլև վտանգավոր երևույթ է: Այս կերպ շարունակվելու դեպքում ֆուտբոլասերն ուղղակի ատելությամբ կլցվի հայկական ֆուտբոլի նկատմամբ: Չեխիայի՝ մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղով Հայաստանի հավաքականը գերխայտառակ պարտություն է կրել: Մեր ֆուտբոլիստները 7:0 հաշվով զիջել են չեխերին: Նշենք, որ այս ենթախմբում ընդգրկված են նաև Թուրքիայի և Իսրայելի հավաքականները: Այսինքն, մեր խայտառակություններն ավելի ցավալի կարող են դառնալ.
 
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Իսկ ձախողում՝ նշանակում է չտիրանալ եզրափակիչ փուլի ուղեգրին: Մեր հավաքականի վերջին ձախողումներից հետո շատերն են հիշատակում Ռուբեն Հայրապետյանի խոսքերը: «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել՝ գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»,- ասել էր Հայրապետյանը:
 
Մեր ազգային հավաքականը ձախողվեց, մյուս հավաքականներnն այդ ճանապարհին են, տեսնես հիմա ո՞վ և ինչո՞վ է թասիբի գցում Ռուբեն Հայրապետյանին, որ վերջինս չի կատարում իր իսկ տված խոստումը և չի ազատում հայկական ֆուտբոլն այս, մեղմ ասած՝ մղձավանջից: Հայրապետյանին պաշտպանող հանրապետականները՝ Էդուարդ Շարմազանովը, Հրայր Թովմասյանը և մյուսները միաբերան պնդում էին, որ մարդը մանկապատանեկան ֆուտբոլ է զարգացնում, ահռելի ավանդ ունի այդ գործում, պետք է սպասել, քանի որ արդյունքներն այդքան շուտ երևան գալ չեն կարող: Թերևս Ռուբեն Հայրապետյանի «հսկայական ավանդի» շնորհիվ էլ արձանագրվեցին վերոնշյալ խայտառակ պարտությունները: Համաձայնե՛ք՝ բոլորը կնախընտրեին չունենալ ակադեմիաներ, սակայն դրանց փոխարեն ունենալ ֆուտբոլ: Ակադեմիաներով ֆուտբոլ չեն կառուցում: Ֆուտբոլ ունենալու համար ֆուտբոլը պետք է վստահել ֆուտբոլից հասկացող մարդու, որը երկրում կստեղծի ֆուտբոլային մթնոլորտ: Մթնոլորտի առկայության դեպքում երեխան ֆուտբոլիստ կդառնա նույնիսկ ասֆալտի վրա պարապելով: Ֆուտբոլային մթնոլորտի դեպքում մարդիկ ցանկություն կհայտնեն թիմեր բացելու և մասնակցելու Հայաստանի առաջնությանը: Կուտակված գորշ ամպերի պարագայում քչերը կցանկանան ներդրումներ կատարել, թիմեր ստեղծել, մասնագետներ հրավիրել, բայց Հայրապետյանն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, դեռ ավելին՝ չի էլ մտածում հրաժարականի մասին;
 
Հրաժարականի ու դրա հիմնական պատճառաբանության՝ ձախողված մրցելույթների շուրջ քննարկումները լղոզելու համար Ֆեդերացիան հայտարարեց, թե առաջիկայում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի հավաքականի հետ: Հետո նաև Ֆեդերացիայից տեղեկացրին, որ բացի այս հանդիպումից, մեկ այլ ընկերական խաղ ևս սպասվում է: Ընկերական հանդիպումներն անց են կացվում հավաքականը թիմային մարզավիճակի բերելու համար: Դրանք յուրատեսակ մարզման բնույթ ունեն ու անց են կացվում կարևոր պաշտոնական հանդիպումներից առաջ: Իսկ պաշտոնական հանդիպումներ՝ Հայաստանի հավաքականին սպասվում են մյուս տարի: Հետևաբար, Բելառուսի հետ հանդիպումը որևէ օգտակար գործողության գործակից չունի հավաքականի համար: Հավաքականի համար չունի, բայց Հայրապետյանի համար ունի՝ փրփուրներից կախվելով օրակարգից հրաժարականի թեման հանելու և ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնել շարունակելու հիմքով:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
Ամենադիտված