00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աստղագուշակ՝ հունիսի 22-ի համարԱռաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Խորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի են

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում. Ալեքսանդր Մանասյան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում: Ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից  տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, որոնք շահեկան են Հայաստանի համար:

Վերջին 2, 3 տարիների ընթացքում կարևոր տեղաշարժեր են եղել: «Եվրոպան հասկացել է, թե ում հետ գործ ունի և վերջին բացահայտումները` կապված ադրբեջանական լվացքատան, մարդու իրավունքների շարունակական խախտման հետ, Եվրոպային հուշել են, որ այլևս չի կարող Ադրբեջանին հին ձևով հանդուրժել Եվրոպայի խորհրդի կազմում: Հետևաբար` ձեռնարկում է դաստիարակչական քայլեր: Սկսում է մի երկար գործընթաց, որի ընթացքում փորձում է փոխել այդ երկիրը, ինչպես անում է Թուրքիայի դեպքում: Այս իրավիճակում Ադրբեջանն արդեն կներկայանա ոչ թե որպես երկիր, որը բարձր ձայնով խոսում է ժողովրդավարության մասին, Հայաստանին էլ մեղադրում ագրեսիայի մեջ, այլ նա դեռ պետք է ապացուցի, որ արժանի է լինել եվրոպական ընտանիքի անդամ»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա`այդ իմաստով Ադրբեջանն ու Թուրքիան դառնում են նույն գործընթացներում հայտնված պետություններ, աշխարհը, ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել այդ երկրների քաղաքական վարքը:

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, նույն Եվրոպան ամենայն հավանականությամբ Հայաստանի հետ կունենա փաստաթուղթ, որի գլխավոր բովանադակությունն այն է, որ համակրում է Հայաստանին, համարում է  քաղաքակրթական արժեքներ դավանող  պետություն: Ալեքսանդր Մանասյանը նկատեց, որ նման ուղերձ Հայաստանն ստացել է նաև ԱՄՆ-ից: Երբ ընթանում էին ՀԱՊԿ զորավարժությունները, ամերիկյան գեներալը հայտարարել է, որ Հայաստանի հետ խորացնում են ռազմական համագործակցությունը, և ռուսական զորքերն այդ հարցում չեն խանգարում: Չինաստանի ԱԳՆ-ն էլ նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:

«Եվրոպայից, ԱՄՆ-ից ստացված ուղերձները տրամագծորեն հակառակ բովանդակությունն ունեն Ադրբեջանի համար: Ինչպես տեսնում եք, որ շատ լավ քաղաքական իրավիճակ է, այս պայմաններում է տեղի ունենում Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Քաղաքագետներն ասում են, թե պահը հարմար է Ղարաբաղի հարցում բացահայտ գրոհների անցնելու համար, սակայն կարծում եմ` շտապել պետք չէ: Մենք պետք է դանդաղ, հետևողականորեն քայլ առ քայլ, բառ առ բառ ամրապնդենք մեր դիրքերը: Ինչպես նաև շարունակենք ամրապնդել մեր կապերը Եվրոպայի, ԵԱՏՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի հետ: Ղարաբաղյան հակամարտության մեջ էլ այս բարենպաստ շրջանում աշխատենք փոխել խնդրի աղճատված կերպարը: Ադրբեջանի` որպես ցեղասպան պետության կերպարը, չի արտացոլվում որևէ փաստաթղթում, մեր խնդիրն է տանել այդ գործն առաջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի, Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում ընթացող բուն հանդիպմանը, ապա Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ վճռական ճեղքումների ականատես չենք լինելու, Ադրբեջանը մնում է իր դիրքերին, Հայաստանն էլ պաշտպանում է իր շահերը:

«Հանդիպմանը, կարծում եմ, կխոսվի անվտանգության հարցերից: Լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ, սակայն այս հանդիպումներն անհրաժեշտ են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը կանգ չառնի»,-հավելեց քաղաքագետը:

 

դիտվել է 1680 անգամ
Լրահոս
22 Հուն
Աստղագուշակ՝ հունիսի 22-ի համարԱռաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելՍաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ» Համագործակցություն՝ FBI-ի հետ. սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. «Ժամանակ» «Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը». Նիկոլ Փաշինյան. «Իրատես»Որտե՞ղ է նախագահ Արմեն Սարգսյանը նշելու իր ծննդյան տարեդարձը. «Ժամանակ»Նոր «մանվելներ» ու «պիպոներ» Էջմիածնում բեսպրեդել է. «Ժողովուրդ»Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Կոնջորյանի ունեցվածքըԿոնֆլիկտ Մանվելի Գրիգորյանի ընտանիքում. «Հրապարակ»Մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ» ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ «Հրապարակ»«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոնդայքն է». «Փաստ»Կոմունալ վարձերը մարելու համար, ծախսը ցրել են բնակիչների վրա. «Հրապարակ»«Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին». «Փաստ»«Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների». «Փաստ»Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի Վոլոչկովան նոր՝ մերկ լուսանկար է հրապարակել Նարեկ Աբգարյանը ` առաջիկա մենամարտի մասին (տեսանյութ)Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը (լուսանկարներ) Հայտնի է Արգենտինա-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստըԽորվաթիան ջախջախեց Արգենտինային և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ, լուսանկարներ)Լևոն Արոնյանը երկրորդ տեղով է ընթանում Փարիզի «Grand chess tour»-ում Հայտնի է, թե Պուտինն ու Թրամփը երբ կհանդիպենՉինաստանում լուսանկարել են նորացված Volkswagen Passat B8- ը (լուսանկարներ)Տենաս ԱԱԾ-ն, կամ Ոստիկանության ՀԿԳՎ-ն դիմակներով, ե՞րբ ա գնալու Մովսես Հակոբյանենց տունԿառավարությունը, այնուամենայնիվ, կոմպրոմիսի գնացել է Ծառուկյան դաշինքի հետ Հանդիսավոր միջոցառում ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմԻ՞նչ են նշանակում համընդհանուր խուզարկություններն ու ձերբակալությունները. մեկնաբանում է իրավապաշտպանը Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր «Կաշը գնաաաաաց». Կարգին ՀայկոՉարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Մբապեն հաղթանակ բերեց Ֆրանսիայի ընտրանուն (լուսանկարներ, տեսանյութ)Բրյուսելում կայացել է Հայաստան - Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սաշիկ»-ին պատկանող ընկերությունը 2 միլիոն դոլար է հափշտակել (տեսանյութ)Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ
Ամենադիտված