Wi-Fi-ն ամբողջ աշխարհում հայտնվել Է սպառնալիքի տակ
ԱշխարհՄասնագետների խումբը պարզել Է, որ Wi-Fi-միացումների անվտանգությունն սպառնալիքի տակ Է հայտնվել լուրջ խոցելիության պատճառով:
Այդ մասին, հայտնել Է The Verge-ն: Փորձագետները խնդիրներ են բացահայտել WPA2 անվտանգության պրոտոկոլում, որն օգտագործվում Է անձնական եւ կորպորատիվ ցանցերի պաշտպանության համար: Ինչպես պնդում են մասնագետները, խոցելիության պատճառով ցանկացած Wi-Fi-ցանց կարելի Է կոտրել եւ օգտվել ամբողջ թրաֆիքից:
Եթե ձեր սարքը միանում Է Wi-Fi-ին, ապա ամենայն հավանականությամբ վտանգի մեջ Է»,-նշվում Է հետազոտության անոնսում: Հետազոտության մեջ առանձին խոսվում Է այն մասին, որ Andreoid-ով աշխատող սարքերի 41 տոկոսը ենթարկված Է խոցելիության «բացառիկ ավերիչ» տարբերակին: Հետազոտողները խորհուրդ են տալիս առայժմ չօգտագործել անվտանգության այլ պրոտոկոլներ, քանի որ դրանք Էլ ավելի անհուսալի են: KRACK անվանումով Էքսպլոիտի վերաբերյալ ամբողջական հաշվետվությունն արդեն հրապարակված Է եւ նոյեմբերի 1-ին ներկայացվելու Է ACM CCS խորհրդաժողովում: